Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակել է նախընտրական ցուցակը          «5G կապի» թարմացման անվան տակ տարվող հեռախոսազրույցները ընդհատեք․ ՆԳՆ զգուշացնում է       Պայթյուն՝ Նուբարաշենի աղբավայրում. տնօրենն ու աշխատակիցը տեղափոխվել են հիվանդանոցներ    

14 հուն 2022 16:58

Հունաստանը պատրաստվում է Թուրքիայի հարձակմանը

Հունաստանը նախատեսում է «փակել» Թուրքիայի հետ ցամաքային սահմանը հակատանկային խրամուղիների ցանցով։


Սահմանամերձ Մերիչ գետի տարածքում մեծ թվով շինարարական տեխնիկայի ներգրավմամբ ակտիվ աշխատանքներ են իրականացվում։


Հունական Evros-news լրատվական պորտալը լուսանկարներ է տարածել սահմանին գտնվող աշխատանքային վայրից:


Ըստ աղբյուրի՝ Թուրքիայի հետ սահմանին հակատանկային խրամատներ ստեղծելու նախագիծը համաձայնեցվել է դեռ 2010 թվականին։ Թուրքիայի և Հունաստանի միջև աճող լարվածության ֆոնին՝ աշխատանքներն արագացել են։


Ըստ հունական լրատվամիջոցների՝ աշխատանքները կավարտվեն մի քանի ամսվա ընթացքում եւ ուղղված են թուրքական զրահատեխնիկայի հնարավոր հարձակումը կանխելուն։


Խրամատը ձգվելու է 135 կմ, լայնությունը՝ 32 մ, խորությունը՝ 7 մ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր