Փետրվարի 6-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Փետրվարի 6-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի    

15 հուն 2022 15:47

Ուկրաինացի գրոհայինները «Ազոտ» գործարանում պատանդ են վերցրել մոտ 1,2 հազար քաղաքացիական անձանց, այդ թվում՝ երեխաներ

Սևերոդոնեցկի «Ազոտ» գործարանում ուկրաինական ուժերի կողմից պահվող խաղաղ բնակիչների թիվը կարող է հասնել 1200-ի։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Լուգանսկի ներքին գործերի նախարարի օգնական Վիտալի Կիսելյովը։

«Այժմ Սևերոդոնեցկում 1-1, 2 հազար քաղաքացիական անձինք պատանդ են վերցվել և գտնվում են «Ազոտի»տարածքում։ Նրանց երկար ժամանակ բռնի կերպով պահում են այնտեղ, հաշվի առնելով այն, որ ջուր չկա, սնունդ չկա, դեղամիջոցներ չկա։ Նրանց մեջ կա մոտ 127 երեխա»,- ասել է Կիսելյովը։

Նրա խոսքով, ձեռնարկությունն ունի ստորգետնյա բունկերներ և տեխնիկական կապի անցումներ, որտեղ կարող են գտնվել պահված մարդիկ։

Երեքշաբթի ուկրաինացի զինվորականները դիմել են ռուսներին՝ մարդասիրական միջանցք բացել Կիևի վերահսկողության տակ գտնվող Լիսիչանսկ քաղաք տարհանման համար։ Կիսելյովի խոսքով, այս կերպ հակառակորդը մտադիր է խաղաղ բնակիչների քողի տակ հեռանալ Ազոտից։ Նա նշել է, որ ուկրաինական կազմավորումների թիվը Սևերոդոնեցկի արդյունաբերական գոտում կարող է հասնել մինչև 2,5 հազարի, որոնցից մինչև մեկ քառորդը օտարերկրյա վարձկաններ են։

Հիշեցնենք, որ Ռուսաստանը փետրվարի 24-ին հատուկ ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում։  Նախագահ Վլադիմիր Պուտինը դրա նպատակն անվանել է «մարդկանց պաշտպանությունը, որոնք ութ տարի շարունակ ենթարկվել են Կիևի ռեժիմի կողմից բռնությունների և ցեղասպանության»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր