Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

17 հուն 2022 14:31

Մոսկվան նախազգուշացրել է Թուրքիային՝ հեռու մնա, վտանգ կստեղծեք հենց Անկարայի համար

Սիրիայի հյուսիսում Թուրքիայի գործողությունը կարող է քրդերին մղել պետականություն ձեռք բերելու և ունենալ հեռուն գնացող նպատակներ, RIA Novosti-ին տված հարցազրույցում ասել է Սիրիայի հարցով ՌԴ նախագահի հատուկ բանագնաց Ալեքսանդր Լավրենտևը։


 
«Մենք մեր թուրք գործընկերներին ասացինք, որ իրենց այս քայլը կարող է հանգեցնել քրդերի միջև անջատողական տրամադրությունների աճին և խթանել նրանց պետականություն ձեռք բերելու մտադրությանը, ինչը չի բխում ո՛չ Սիրիայի, ո՛չ Թուրքիայի, ո՛չ Իրանի, ո՛չ էլ Իրաքի շահերից»,- ասել է նա։
 
Նուր-Սուլթանում Աստանայի ձևաչափով բանակցություններում ռուսական պատվիրակությունը հունիսի 15-16-ին ամեն ինչ արեց՝ փորձելով համոզել թուրքական պատվիրակությանը այս քայլի անարդյունավետության մեջ, որը կարող է ունենալ «հեռահար բացասական հետևանքներ», - ասել է Լավրենտևը։
 
Նա հավելել է, որ Մոսկվան փորձում է քրդերին համոզել փոխզիջման գնալ Դամասկոսի հետ ու միավորվել, ինչը կկանխի Սիրիայում իրավիճակի բացասական զարգացումը։ Միաժամանակ նա նշել է, որ Թուրքիան անհնար է համարում սիրիացի քրդերի հետ բանակցությունները, ուստի չի մասնակցում նրանց հետ երկխոսությանը։ «Մեր կողմից մենք փորձում ենք համոզել քրդերին կապ հաստատել, զարգացնել հարաբերությունները Դամասկոսի հետ, փոխզիջումային լուծումներ գտնել, համաձայնության գալ Սիրիայի միասնությունը վերականգնելու շուրջ, այդ թվում՝ Սիրիայի դեմոկրատական ուժերը ազգային բանակում», - ասել է նախագահի ներկայացուցիչը։
 
Նա հույս է հայտնել, որ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը ձեռնպահ կմնա գործողությունն իրականացնելուց՝ զգուշացնելով, որ հակառակ դեպքում այն կարող է ուղիղ բախման տանել Սիրիայի կառավարական բանակի և թուրքական ուժերի միջև։
 
Լավրենտևը նախազգուշացրել է, որ թուրքական գործողությունը վտանգ կստեղծի հենց Անկարայի համար, քանի որ Քրդստանի աշխատավորական կուսակցությունը և Սիրիայի դեմոկրատական ուժերը չեն անհետանա նման սցենարով։ Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր երկրի սահմաններին հակաահաբեկչական գործողությունների մասին։ Թուրքական ուժերի ներկայությունը Սիրիայի սահմանային գոտում, որոնք այնտեղ գործողություններ են իրականացնում քրդական կազմավորումների դեմ, Դամասկոսը բազմիցս անօրինական է անվանել և Անկարային կոչ է արել դուրս բերել զորքերը։
 
ԱՄՆ զինված ուժերի աջակցությամբ Սիրիայի դեմոկրատական ուժերի (SDF) քրդական-արաբական կազմավորումները, որոնք հիմնված են Քրդստանի աշխատավորական կուսակցության (YPG) վրա, վերահսկում են սիրիական Ալ-Հասաքե և Ռաքքա նահանգների մեծ մասը, ինչպես նաև, որոշ բնակավայրեր Հալեպի և Դեյր էզ Զորի նահանգներում։
 
Մասնավորապես, նրանց վերահսկողության տակ են գտնվում Ալ-Հասաքա և Քամիշլի քաղաքների մի շարք թաղամասեր։ Պաշտոնական Դամասկոսը չի ճանաչում Սիրիայի հյուսիս-արևելքում ձևավորված այս ինքնավար վարչակազմը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր