Կրծքավանդակի ցավերի դեպքում ինչ պետք է անել կամ չպիտի անել          Մահացած կնոջ և իր երեխայի լուսանկարի հրապարակման նպատակը որոշակի մտահոգությունների տեղիք է տվել. հայտարարություն       Այս ռուս զույգը, իրենց շան հետ, շատ լավ փորձի աղբյուր էր.Մենք սեյսմիկ ռիկսով երկիր ենք, պետք է պատրաստ լինենք վատ սցենարներին    

17 հուն 2022 16:10

«Սև հովազ»-ներն առաջիկայում նոր պայքար են մեկնարկելու. հզոր համախմբում է սպասվում».

«Սև հովազ»-ները եւս դադարեցրել են նստացույցը՝ «Ազատության» հրապարակում, սակայն վստահեցնում են՝պայքարը չի ավարտվել։


«Մենք ժամանակավոր դադարեցրել ենք Ազատության հրապարակում մեկնարկած մեր նստացույցը, բայց պայքարը, սրանով, չի դադարել ու չէր դադարելու»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է «Սև հովազ» ջոկատի հրամանատար, Արցախի հերոս Ռուստամ Գասպարյանի եղբայրը՝ Սերոբ Գասպարյանը, ով ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանի և ջոկատի տղաների հետ, ավելի քան երկու ամիս անժամկետ նստացույց էր սկսել Ազատության Հրապարակում։


Նրա փոխանցմամբ՝ Փաշինյանի՝ Ազգային Ժողովում կատարած հայտնի ելույթից հետո, հայտարարել է նստացույց սկսելու մասին, որի հենց հաջորդ օրն այնտեղ եկան քաղաքական լիդերներ և հայտարարեցին, թե իրենք, նույնպես, նստացույց են սկսում։
«Օրեր առաջ, Արցախ կատարած իմ վերջին այցից հետո, ես ասեցի, որ պայքարը ժամանակավոր դադար է վերցնում՝ վերադասավորումներ կատարելու համար, և, ահա, հենց հաջորդ օրը բոլորը լսեցին, որ քաղաքական ընդդիմությունը հավաքում է իր վրանները։ Կարծում եմ, սա այլ բան չէր, քան իրական, ազգային ուժերի մեծ ցասումը պարպելու միջոց, որը, սակայն, նրանց մոտ չի ստացվելու, որովհետև մենք ազգային ուժերի և անհատների համախմբմամբ, նոր պայքար ենք սկսում»,- նշել է նա։


Սերոբ Գասպարյանի խոսքերով ՝ նոր պայքարի նպատակն է՝ մաքրել քաղաքական դաշտում առկա կեղտի հաստ շերտը, զարկ տալ քանդված տնտեսությանն ու գյուղատնտեսությանը, ինչպես նաև՝ բանակաշինությանը։


Հայը պետք է վերադառնա արարչական իր տեսակին, հիշի քրիստոնյա իր հավատքի և էության մասին, ինչից, ցավալիորեն, չափազանց հեռացել է և ահա, ազգովի քաղում ենք դրա դառը պտուղները։ Այլ տարբերակ, մենք, պարզապես, չունենք,- ասում է Սերոբ Գասպարյանը և հավելում՝ այս պահին պայքարի մարտավարության վերաբերյալ մանրամասներ հայտնել չի պատրաստվում, սակայն, շուտով, հայտարարություն կտարածվի, որ հնարավորություն կտա շատերին տեղեկանալու նախաձեռնության մանրամասներին։


Հարցին՝ ի՞նչ ձևաչափով պայքարի մասին է խոսքը, արդյո՞ք կրկին փողոցայի՞ն պայքար է սպասվում, թե այլ տարբերակով՝ Գասպարյանը պատասխանում է՝ Աստծուց ու ժամանակից առաջ չանցնենք, կգա օրը, կիմանաք։ Միայն կարող է հավելել, որ, այս պահի դրությամբ, հզոր համախմբում է տեղի ունենում»։


Ազատամարտիկի պայքարի ավագ ընկեր Պավլիկ Մանուկյանն այս օրերին քրեակատարողական հիմնարկում է։ Նրա առողջական վիճակի մասին խոսելով՝ Սերոբ Գասպարյանը նշում է՝ ազատամարտիկի հետ հանդիպել է օրեր առաջ՝ դատարանի դահլիճում, զրուցել են։ Անգամ մեկուսարանում, ազատամարտիկը մարտական է տրամադրված, սակայն, առողջական խնդիրները, որ առկա են Պավլիկ Մանուկյանի մոտ, անհամատեղելի են կալանքի հետ։


«Հույս ունեմ այս իշխանություն կոչվածները հաշվի կնստեն մեր ազգանվեր հերոսի առողջական վիճակի և մեկուսարանում լինելու անհամատեղելիության փաստի հետ և առաջիկա՝ ամենամոտ ապագայում, ճիշտ որոշում կկայացնեն»,- ամփոփելով զրույցն, ասում է «Սև հովազ» ջոկատի հրամանատար, Արցախի հերոս Ռուստամ Գասպարյանի եղբայրը՝ Սերոբ Գասպարյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր