Պակիստանում կայացած բանակցությունների ընթացքում Իրանը և ԱՄՆ-ն չեն կարողացել համաձայնության գալ          Հիրավի, տկար կլինի հայրենիքը առանց Սփյուռքի զորակցության ու նվիրումի, թույլ ու խոցելի կլինի Սփյուռքը առանց հզոր ու պայծառ հայոց պետության       Ըստ ԻՔՄ-ի քանի մարդ է մասնակցել «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին    

21 հուն 2022 11:16

Եթե ՀՀ-ն հետ կանգնի պայմանավորվածություններից,ուժով կբացի.Ադրբեջանի էներգետիկայի փոխնախարարը խոսել է «Զանգեզուրյան միջանցքով» դեպի Եվրոպա էլեկտրաէներգիա արտահանելու մասին

Էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանի էներգետիկայի փոխնախարարը խոսել է «Զանգեզուրյան միջանցքով» դեպի Եվրոպա էլեկտրաէներգիա արտահանելու հեռանկարների մասին՝ կրկին սպառնալով ուժով բացել այդ հաղորդակցությունը, եթե Հայաստանը հետ կանգնի ձեռք բերված պայմանավորվածություններից:
Նման սցենարի իրագործումը նշանակելու է, որ Հայաստանը հանդես է գալու ոչ միայն որպես ադրբեջանական էլեկտրաէներգիայի տարանցման երկիր, այլ ապագայում՝ նաև ներկրող ու սպառող: Դե իսկ Հայաստանի կողմից դրա համար բոլոր նախադրյալներն արդեն ստեղծվել են: Ս.թ. փետրվարից, ինչպես գիտենք, հայաստանյան էլեկտրաէներգետիկ շուկան ազատականացված է, ինչը նշանակում է, որ լիցենզավորված ընկերություններ-թրեյդերները կարող են նաև էլեկտրաէներգիա ներկրել արտաքին շուկաներից»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր