3 օր է՝ զինվորի մահվան հանգամանքների մասին ՊՆ–ն լռում է․ Ինչով է խառը Սուրեն Պապիկյանի գլուխը
![](https://168.am/wp-content/uploads/2022/05/Papikyan.jpg)
Մամուլին անգամ հայտնի էր դարձել, որ զոհված զինծառայողն Արագածոտնի մարզի Բյուրական համայնքից է՝ ժամկետային զինծառայող Հրաչ Փիլիպոսյանը, որը մեկ տարի առաջ էր զորակոչվել բանակ։
168.am-ի հետ զրույցում հաստատել էր զոհի մասին լուրը՝ խոստանալով.
«Մանրամասները կներկայացնենք ավելի ուշ»:
Միջադեպից և մեզ տրված խոստումից անցել է արդեն մի քանի օր, սակայն դեռ ոչ մի հաղորդագրություն Սուրեն Պապիկյանի ղեկավարած պաշտպանության նախարարությունը չի տարածել, թե ժամկետային զինծառայողն ի՞նչ հանգամանքներում է մահացել՝ թշնամու կրակոցի՞ց, թե՞ բանակում առկա կարգապահական խնդիրների պատճառով: ՊՆ-ն չի պատասխանել մեր զանգերին և հաղորդագրություններին, որով փորձում էինք պարզել, թե երբ կլինեն խոստացված մանրամասները:
Հարց է առաջանում՝ արդյոք Ադրբեջանի՞ն են փրկում, որպեսզի չվնասեն խաղաղության դարաշրջանի տեսլականին, թե՞ ներսում՝ ինչ-որ մեկին: Ի դեպ, ադրբեջանական մամուլն այս դեպքի մասին հայկական լրատվամիջոցների հրապարակումներին ուշադրություն չի դարձրել:
Մյուս կողմից, պետք է հաշվի առնել մեկ այլ հանգամանք. հունիսի 19-ին տեղեկություններ եղան նաև, որ կրակոցներ են հնչել Արագածոտնի մարզում, ինչի հետևանքով, ըստ մամուլում շրջանառված լուրերի, սպանվել է նաև ՊՆ զորամասի զինծառայող Հմայակ Միքայելյանը՝ պայմանագրային:
Ըստ այդմ՝ չի բացառվում, որ Սուրեն Պապիկյանի և ՔՊ-ականների գլուխը խառն է այս հարցերով, թեև դա չի խանգարում, որ ՊՆ-ն հերքի հրադադարի խախտումների մասին ադրբեջանական տեղեկատվությունը, բայց սեփական զինվորի մասին խոստացված մանրամասների ժամանակ չեն գտնում:
ՊՆ-ն, որ իրեն հարմար առիթի դեպքում հանդես է գալիս լրատվամիջոցներին ուղղված հորդոր-կոչով՝ չվարկաբեկել բանակի հեղինակությունը, փաստորեն զլանում է զինվորի մահվան դեպքի մասին որևէ պաշտոնական տեղեկություն հաղորդել հանրությանը։
Նշենք, որ Սուրեն Պապիկյանը զինվորի զոհվելու կամ մահվան դեպքի նախօրեին այցելել էր Գեղարքունիքի զորամասեր: Գրեթե նույն ժամանակահատվածում Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ծանոթացել էր Քարվաճառի և Քաշաթաղի շրջաններում ռազմական նոր օբյեկտների կառուցման ընթացքին: