Նախատոնական և տոնական շրջանը ձեր կյանքի մի մասն է, թույլ տվեք ինքներդ ձեզ լինել անկեղծ          Կարգալույծ եղած նիկոլական սարկավագը նիկոլականներին կշտամբող գրառում է առել․ «Հրապարակ»       Լոռիում բախվել են 2 «Opel Astra», որոնցից մեկն այնուհետև բախվել է երկաթե էլեկտրասյանը, կան տուժածներ    

22 հուն 2022 12:40

Տեսանյութ.Թուրքիայի Մարմարիս նահանգում անտառային խոշոր հրդեհ է բռնկվել

Թուրքիայի հարավում գտնվող Մարմարիս առողջարանային քաղաքի շրջանում 20 ուղղաթիռ ու 14 ինքնաթիռ են աշխատում անտառային հրդեհների մարման համար։ Տեղեկությունը հայտնում է Anadolu գործակալությունը։
«Անտառային տնտեսության գլխավոր վարչությունը 20 ուղղաթիռ ու 14 ինքնաթիռ է կիրառում Մարմարիսի շրջանում անտառային հրդեհների մարման համար։ Գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարարության ներկայացուցիչներից ստացված տեղեկատվության համաձայն՝ շուրջ 1600 մարդ պայքարում է Ամազոնի ծոցում Մուղլա շրջանում բռնկված անտառային հրդեհի դեմ», - նշում է գործակալությունը:
Աղբյուրը գրում է, որ կրակը մարելու համար օգտագործվում են 363 են հատուկ մեքենա ու 39 միավոր շինարարական տեխնիկա:
 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր