Երևանի քաղաքապետարանում պաշտոնանկությունների և վարչական շրջանների ղեկավարների փոփոխությունների գործընթացը նոր փուլ է թևակոխում. «Ժողովուրդ»          ՀՀ 10 մարզպետներ անգործ կմնան. Մարզպետարանները լուծարման փուլում են . «Ժողովուրդ»       Հուլիսի 15-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

22 հուն 2022 14:47

Տեսանյութ.Ես ավել փակագծեր չբացեմ.Պուտինի ելույթի ժամանակ ՀՀ դատախազն իր թիմով դուրս է եկել դահլիճից

Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ օրերս Սանկտ Պետերբուրգում անցկացվող ֆորումի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթի ժամանակ ՀՀ դատախազն իր թիմով դուրս է եկել դահլիճից:

«Այդ դուրս գալուց առաջ, երբ ֆորումը սկսվում էր, ԱՊՀ երկրներից բավականին մեծ պատվիրակություններ մտերմիկ մթնոլորտում ծանոթացել են, հյութ, սուրճ, ոգելից խմիչք է եղել, և Հայաստանի պատվիրակության պահվածքը՝ տղերքը հարբում են և սկսում հիշել, որ տղամարդ են: Ես ավել փակագծեր չբացեմ: Այն այլանդակությունները, որ դատախազության աշխատողներն արել են, հիմա թող Արթուր Դավթյանը փորձի հերքել»,- ասաց նա՝ ընդգծելով, որ ԲԴԽ նախագահի պաշտոնը ստանալու ատեստացիոն քննությունն Արթուր Դավթյանը հանձնել է Սանկտ Պետերբուրգում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր