Տնային կալանք ու 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշել է Սամվել Վարդանյանի խափանման միջոցը          Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 18-ի համար       Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»    

22 հուն 2022 16:15

Մեր հայրենիքը փորձադաշտ չէ, մենք էլ փորձաճագար, մենք կասկած ունենք ԱՄՆ 8 բիոլաբորատորիայի համար,որ կան մեզ մոտ

«Այսօր իշխանական գրչակները փորձում են մանիպուլացնել բիոլաբորատորիաների թեման: Մասնավորապես՝ երբ մենք այս թեմայից խոսում ենք, փորձում են ասել, թե այն Ռուսաստանին, կամ այլ պետության է ձեռնտու, բայց մենք ցանկանում ենք այս թեման բարձրացնել առաջին հերթին մեր ազգային անվտանգության շահերից ելնելով»,-հայտարարեց «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության նախագահ Արա Զոհրաբյանը՝ Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կենտրոնի մոտ կազմակերպած ակցիայի ժամանակ:

Բողոքի ակցիային մասնակցում են նաև Հայկական արժեքների պաշտպանության «ԿԱՄՔ» հասարակական և «Ազատագրական շարժում» նախաձեռնությունները:

Զոհրաբյանի խոսքով՝ Հայաստանում պաշտոնապես գործում է 8 բիոլաբորատորիա, որոնք ֆինանսավորվում են ԱՄՆ-ի պաշտպանության դեպարտամենտի կողմից և դրանք գտնվում են Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի, Շիրակի, Տավուշի մարզերում:

«Դուք լսել եք խոսակցությունները, որ այս լաբորատորիաներում կենսաբանական զենք են պատրաստում, այդ զենքի նյութերն են մշակվում»,-ասաց նա և նկատեց, որ այդ փաստին հանրությունը լուրջ չի վերաբերվել նախկինում, լուրջ չի վերաբերվում նաև հիմա:

«Զարթոնք»-ի առաջնորդը հայտնեց, որ Ուկրաինայում էլ մեկ տարի առաջ խոսում էին այդ լաբորատորիաների մասին և այնտեղ նույնիսկ ստորագրահավաք էին կազմակերպել, որպեզի դրանք փակվեին, իսկ ուկրաինացի քաղաքացիները նույնպես անլուրջ էին վերաբերվում դրան, բայց  վերջին ռազմական բախումների ընթացքում ՌԴ բարձրաստիճան զինվորակնները հայտնեցին, որ այդ լաբորատորիներում նաև վտանգավոր կենսաբանական նյութեր են պատրաստվել:

Հիշեցնելով, որ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդն էլ ոչ միայն չի հերքել այդ երևույթն, այլև ասել է որ Ուկրաինայում կան կենսաբանական հետազոտություններով զբաղվող կենտրոններ և իրենք անհանգստացած են, որ ռուսական ուժերը կարող են վերահսկողություն ստանալ դրանց վրա՝ Արա Զոհրաբյանը եզրակացրեց, որ այդ լաբորատորիաներն իրոք վտանգ են ներկայացնում:

Նա տեղեկացրեց, որ Վրաստանում էլ 248 հիվանդի մահվան հետ կապված աղմուկ էր բարձրացել, որոնք մահացել էին հեպատիտ C-ի որոշակի բուժման գործընթաց անցնելու հետևանքով, մինչդեռ ըստ բարձրացված աղմուկի, այդ մարդկանց նկատմամբ Վրաստանում գտնվող նման բիոլաբորատորիաների կողմից հետազոտություններ են անցկացվել:

Հայտնելով, որ առաջին հայացքից թվում է, թե ՀՀ գործընկերների կողմից այդ լաբորատորիաները ֆինանսավորվում են արդյունավետ աշխատանք ապահովելու համար՝ Զոհրաբյանն ասաց, որ հասարակությունը հարց պետք է ուղղի իշխանություններին և ինքն իրեն, թե ինչո՞ւ է Առողջապահության ոլորտի լաբորատորիաները ֆինանսավորվում ԱՄՆ-ի ռազմական գերատեսչության կողմից և տարակուսեց, թե ինչո՞ւ ֆինանսավորումը ԱՄՆ առողջապահության գերատեսչության կողմից չի արվում:

«Արդյո՞ք այս ծրագիրն իր մեջ ունի ռազմական բաղադրիչ: Ես կարծում եմ, որ մենք այստեղ գործ ունենք առնվազն նման հիմնավոր կասկածի հետ»,-հայտարարեց Զոհրաբյանը և, պնդելով որ ՀՀ հասարակությունը այդ երևույթը պետք է մերժի երեք պատճառով, թվարկեց դրանք. «Առաջին՝ այս լաբորատորիաները վտանգ են ներկայացնում հանրային առողջության համար, նրանք կարող են մեր վրա հետազոտություն անել և այդ մասին չիմանանք: Այս լաբորատորիաներն ակտիվ հետազոտություններ են կատարել Քովիդի հետ կապված, մենք չգիտենք, թե ինչ է տեղի ունեցել, առավել ևս՝ չենք վստահում մեր առողջապահական համակարգին: Երկրորդ՝ կենսաբանական զենքի արտադրությունը, առևտուրը և նման լաբորատորիաների գործունեությունն արգելված են միջազգային պայմանագրերով և ՀՀ Քրեական օրենսգրքով: Երրորդ՝ այս կենսաբանական զենքի հնարավոր թիրախ հանդիսացող պետությունը կամ պետությունները, երբ տեսնում են, որ Հայաստանը թույլ է տալիս, որ իրենց դեմ լաբորատորիաներ գործարկեն, արդեն կարող են անառողջ հետաքրքրություն ունենալ ՀՀ-ի նկատմամբ, ինպես Ուկրաինայի հետ կապված վերջին ռազմական բախումը եղավ»:

Նա հայտնեց, որ խնդիրն անհանգստություն կարող է առաջացնել ՌԴ-ի, Չինաստանի և Իրանի համար, քանի որ ԱՄՆ-ի հարաբերություններն այդ երկրների հետ միանշանակ չեն:

Արա Զոհրաբյանը հայտարարեց, որ ակցիայի մասնակիցները պահանջում են սկսել թափանցիկ և հաշվետու հետաքննություն այդ լաբորատորիաների մասով:

«Մեր հայրենիքը փորձադաշտ չէ, Հայաստանի արժանապատիվ  քաղաքացին փորձաճագար չէ»,-հայտարարեզ Զոհրաբյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր