Երևանից Արցախի և ՀՀ-ի սահմանամերձ բնակավայրերի համար «անձնազոհ» պայքարող օնլայն «ֆիդայիններին» պետք է մեկ բան հորդորեմ․ Սամվել Հակոբյան          Մենք արեցինք այն, ինչ կարողացանք, իսկ ով մեզ մեղադրում է՝ հրապարակն էլ է ազատ, կառավարության դիմացն էլ, գնացեք և իշխանափոխություն արեք, եթե կարող եք       Եվրոպայի գազային երազանքները կարող են փլուզվել Լեռնային Ղարաբաղի հետ Ադրբեջանի հակամարտությամբ. Foreign Policy    

24 հուն 2022 15:18

Ձեր մատների երկարությունը կարող է կանխատեսել, թե որքան երկար եք ապրելու

Եթե բավականաչափ ուշադիր նայեք, ապա մարմինը բազմաթիվ հուշումներ կտա ձեր առողջության ընդհանուր վիճակի մասին: Ձեր մատների երկարությունը կարող է կանխատեսել, թե որքան երկար եք ապրելու, գրում է «МедикФорум»-ը։


Հետազոտության նպատակն է եղել համեմատել մատների երկարության հարաբերակցությունը երեք երկարակյաց եւ մեկ ոչ երկարակյաց կանանց միջեւ, ինչպես նաեւ նույն էթնիկ խմբի ներսում երկարակեցության եւ ոչ երկարակեցության ընտրանքի միջեւ:


Գիտնականները համեմատել են մատների երկարության հարաբերակցության տարածվածությունը երկարակյացների եւ ոչ երկարակյացների ընտրանքներում:


Նրանք համեմատել են մատների երկարության հետեւյալ հարաբերակցությունները տարբեր պոպուլյացիաների միջեւ։


Տիպ 1 (ցուցամատն ավելի երկար է, քան մատնեմատը)
Տիպ 2 (ցուցամատը հավասար է մատնեմատին)
Տիպ 3 (ցուցամատը կարճ է մատնեմատից)
Բացասական կապ է նկատվել երկարակեցության ինդեքսի եւ 1-ին տիպի գործակցի տարածվածության միջեւ։


Երկարակյաց պոպուլյացիաներում 1-ին տիպի հարաբերակցության տարածվածությունն ավելի ցածր է եղել, իսկ 3-րդ տիպի հարաբերակցության տարածվածությունը՝ ավելի բարձր, քան ոչ երկարակյացների ընտրանքում:


Ստացված տվյալները ցույց են տվել, որ 3-րդ տիպի մատների երկարության հարաբերակցությունը երկարակեցության լավագույն ցուցանիշն է, քան 1-ին մատի երկարությունը:


Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ մատների երկարության 1-ին տիպի հարաբերակցությունը կապված է լուրջ հիվանդությունների հետ, որոնք կարող են կրճատել կյանքի տեւողությունը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր