Շղթայական վթար՝ Արմավիրում, բախվել են «Nissan», «Infiniti», «Mercedes», «Volkswagen», «Kia» և «Renault»          Տեսանյութ.Առաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք, օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 36-37 աստիճանի       Որևէ ձեռնարկություն 1 տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է և՛ միկրոբիզնեսի, և՛ շրջանառության հարկերով աշխատելուց    

27 հուն 2022 10:33

Ղարաբաղյան հարցը լուծվել է թուրք-ադրբեջանական դաշինքի կողմից․ Էրդողանի խոսնակ

Ղարաբաղյան հարցը լուծվել է թուրք-ադրբեջանական դաշինքի կողմից։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը։ «Ինչու մենք փակեցինք Հայաստանի հետ սահմանը 92-ին։ Ղարաբաղի «գրավման» հետ կապված։ Հիմա պայմանները փոխվել են։

Ադրբեջանն ու Թուրքիան միավորվել են, Ղարաբաղն «ազատագրվել» է եւ մենք սկսել ենք հարաբերությունների նորմալացում Հայաստանի հետ։ Ղարաբաղի հարցը լուծվել է Ադրբեջանի եւ Թուրքիայի միասնության շնորհիվ»,-ասել է Քալընը։ Նա նաեւ նշել է, որ ներկայումս առկա է Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացման արագացված գործընթաց։

«Պետք է լուծենք խնդիրներն ու շարժվենք առաջ»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր