ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ ադրբեջանական ագրեսիայի չճանաչման փաստը հիմնավոր չէ․ Արմեն Գրիգորյանը՝ ՀԱՊԿ նիստում          Անգլոսաքսերը ցանկանում են նոր հակամարտություններ հրահրել ՀԱՊԿ տարածքում. Պատրուշեւ       Տեսանյութ.Զանգեցի Տեղ գյուղ, ասացին՝ ընդհակառակը, դիրքերն էն ձև են փորում, որ մի 100 մետր առաջ են գալիս    

27 հուն 2022 12:50

ՆԱՏՕ-ն ուկրաինացիների ձեռքերով կռվում է Ռուսաստանի դեմ. Մատվիենկո

Ռուսաստանը պետք է պաշտպանի իր ինքնիշխանությունը այն պայմաններում, երբ ՆԱՏՕ-ն իր դեմ պատերազմում է ուկրաինացիների ձեռքով։ Այս մասին  բելառուսական STV հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։


«Եթե խոսենք այն մասին, թե ինչ է տեղի ունենում Ուկրաինայում, ապա Ռուսաստանը չէ, որ պատերազմում է, դա հավաքական Արևմուտքն է, դա ՆԱՏՕ-ն է, որը պատերազմում է Ռուսաստանի հետ ուկրաինացիների ձեռքով: Հետևաբար, մենք պետք է ամեն ինչ անեինք պաշտպանելու համար մեր ինքնիշխանությունը և մեր անվտանգությունը»,- ասել է նա։


Մատվիենկոն ասել է, որ Ուկրաինայի հետ երկխոսությունը պետք է ընթանա իրատեսական պայմաններով։ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի ղեկավարն ընդգծել է, որ «Ռուսաստանն այսօր էլ պատրաստ է բանակցությունների, բայց ոչ թե դեկլարատիվ բնույթի»։


«Մեր պայմանները պետք է ընդունվեն հստակ: Եվ դա հիմք կդառնա բանակցությունների համար, որոնց ընթացքում կարելի է հստակեցնել դետալները և այլն: Մեր պայմանները հայտնի են»,- հավելել է նա:


«Դրանք կենսական նշանակություն ունեն, կարևոր են ոչ միայն Ռուսաստանի, այլ ընդհանրապես եվրոպական կայունության համար»,- ասել է Մատվիենկոն։


Նա նաև հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «խաղաղությունը, հանգստությունը, իր քաղաքացիների կյանքը պահպանելու համար պարտավոր էր նստել բանակցությունների սեղանի շուրջ և փնտրել փոխընդունելի լուծումներ՝ հաշվի առնելով արդեն գոյություն ունեցող իրողությունները»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր