Կասկածելի «հետազոտություններն» ու նմուշառումները Հայաստանում շարունակվում են. իսկ ի՞նչ են անում համապատասխան մարմինները. «Փաստ»          Այ թե նաև ինչի համար էին խլում ՀԷՑ-ը. «Փաստ»       Սպասվում է տեղումներ և մառախուղ, օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա    

28 հուն 2022 11:54

Պատերազմի շանտաժով նախապատրաստում են խոշոր զիջումների, բայց չի էլ բացառվում, որ մի փուլում Հայաստանը կստանա և կորուստներ և նոր պատերազմ

«Նիկոլ Փաշինյանն ասում է, որ Ադրբեջանը հրաժարվում է շարժվել խաղաղության օրակարգով և Հայաստանի դեմ նոր պատերազմ սկսելու լեգիտիմ հիմք է ձևավորում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:


Նա նաեւ նշել է. «Հանրության ուշադրությունը ցանկանում եմ հրավիրել 2 խնդրի շուրջ։



Առաջին, Փաշինյանը փաստացի ասում է, որ իր հռչակած քաղաքական օրակարգը՝ «խաղաղության դարաշրջանը» փլուզվել է և մեր քաղաքացիներին տված առանցքային խոստումը չի կարող կատարել։


Երկրորդ, Փաշինյանն ասում է, որ գլխավոր շտաբի պետի բացակայության, պաշտպանության ոչ կոմպետենտ նախարարի առկայության և անպատասխանատու գերագույն գլխավոր հրամանատարի պայմաններում մեզ նոր պատերազմ է սպասվում։


Ես, իհարկե, հակված եմ կարծելու, որ իշխանությունը պատերազմի շանտաժով հասարակությանը նախապատրաստում է նոր՝ խոշոր զիջումների, բայց չեմ էլ բացառում, որ մի փուլում Հայաստանը կստանա և կորուստներ և նոր պատերազմ»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր