Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ          Տեսանյութ.«Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են Իսակովի պողոտան, այստեղ են կարմիր բերետավորները       Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը    

28 հուն 2022 14:35

Իրանը օկուպացրել է Ադրբեջանի հողերը.ադրբեջանցիները հիմա էլ Իրանի պատմությունն են խեղաթյուրում

infoteka24.ru-ն «Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Իրանը օկուպացրել է Ադրբեջանի հողերը» վերնագրով հոդվածում գրում է, որ ադրբեջանական դասագրքերում խեղաթյուրում են ոչ միայն Հայաստանի ու Արցախի, այլ նաև հարևան Իրանի պատմությունը։ Այսպիսով, 7-րդ դասարանի պատմության դասագրքում ասվում է, որ Իրանի հյուսիսարևմտյան շրջանների բնակչությունը թուրքեր են, և Իրանը գրավել է նրանց տարածքը։


Դասագրքում առկա է հետևյալ հակագիտական դրույթը. «Սասանյանների և արաբական խալիֆայության օրոք Ադրբեջանում պահպանվել են մեր ազգային ավանդույթները։ Բազմաթիվ թյուրքական և ոչ թուրք ազգերի միջև էթնոքաղաքական և մշակութային կապերն էլ ավելի են ամրապնդվել... Կովկասի հսկայական տարածքում՝ Դերբենտից մինչև Համադան, պետության ստեղծումը հիմնականում եղել է թուրքերի տարածաշրջանային էթնիկ ուժի վերածվելու արդյունքում»։


Բացի այդ, ադրբեջանական դպրոցների աշակերտները ուսումնասիրում են «Հարավային Ադրբեջանում ազգային-ազատագրական պայքարը»՝ որպես Ադրբեջանի նորագույն պատմության մի մաս։ Իհարկե, նման պնդումները չեն դիմանում որևէ ակադեմիական քննադատության, քանի որ պատմական փաստերը ցույց են տալիս, որ սելջուկները եղել են առաջին թյուրքական ցեղերը, որոնք ներթափանցել են Իրանի տարածք 11-րդ դարում և իրենց լեզվական ավանդույթներն են պարտադրել տարածաշրջանին։ Միաժամանակ, պատմական Ատրպատականի էթնիկ կազմը առանձնապես չի փոխվել։


Նրա բնակչությունը միշտ եղել և մնում է իրանցի, ինչը ճանաչում են Արևել յան և Արևմտյան Ադրբեջանի նահանգների բնակիչները, որոնք պատրաստ են դիմակայել իրենց պատմական հայրենիքի հետ կապված Բաքվի ցանկացած ընդլայնման։ Հատկանշական է, որ բուն Ադրբեջանում ևս կան մարդիկ, որոնք պատրաստ են ճշմարտությունն ասել իրենց պատմության մասին։ Այսպես, օրինակ՝ ադրբեջանցի արևելագետ Զերեշտ Ալիզադեն պնդում է, որ Ալիևը խեղաթյուրում է Ադրբեջանի պատմությունը իր իշխանությունն արդարացնելու համար, և մարդիկ հավատում են այդ հորինված պատմությանը:


Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր