Տեսանյութ. Սոլովյովը ներողություն է խնդրել պաշտոնական Բաքվից առանց ադրբեջանական կողմի ներկայացուցչի Դավիթ Բաբայանից հարցազրույց վերցնելու համար

«Ես քաղաքական մեծ սխալ թույլ տվեցի, քանի որ խախտեցի ուժերի հավասարակշռությունը մի շատ բարդ համակարգում, որն այժմ տեղի է ունենում Կովկասում: Եվ, իհարկե, եթե ես եթեր եմ տալիս Ղարաբաղի ներկայացուցչին, ապա անհապաղ պետք է եթեր տամ Ադրբեջանի ներկայացուցչին՝ հավասարակշռություն պահպանելու և դա ճիշտ անելու համար։ Ես պարզապես փորձում էի դա անել հերթով: Չստացվեց ու պետք էր հարցը համաձայնեցնել թե՛ մեկի, թե՛ մյուս կողմի հետ, որպեսզի լրագրողական անաչառություն լինի։ Այսպիսով, հիմա բավականին դժվար է: Մտածում եմ, ինչպես կարելի է մեկնաբանություն ստանալ մեծարգո ադրբեջանական կողմից։ Ցավոք, դա հեշտ չէ...
Ես ժամանակին պատիվ եմ ունեցել զրուցելու Ադրբեջանի նախագահի հետ, 44-օրյա պատերազմից հետո նման զրույցներ չեն եղել։ Եվս մեկ անգամ կրկնում եմ՝ ես պատրաստ եմ ցանկացած մակարդակի եթեր տրամադրել ադրբեջանական կողմին արտահայտվելու համար, և, իհարկե, առաջին հերթին գնահատում եմ այս տարածաշրջանում խաղաղությունն ու անդորրը։ Ուստի ներողություն եմ խնդրում այս թեման դաշնային եթերում լուսաբանելիս անաչառության կանոնները չպահպանելու, երկու կողմերի դիրքորոշումը միաժամանակ արտահայտելու հնարավորություն չտալու համար, ինչպես արեցինք 44-օրյա պատերազմի ժամանակ։ Աշխարհում ամենաքիչը կցանկանայի խնդիրներ ստեղծել այս ուղղությամբ...», - ասաց Սոլովյովը:
Մանրամասները՝ կից տեսանյութում: