Նախընտրում են տեղափոխվել ՀՀ, քանի որ կարծում են՝ մի օր էլ Արցախի մյուս բնակավայրերն է հայաթափելու. «Հրապարակ»          Մոտ 2 տարի առաջ գիտեին, որ Աղավնոյից պետք է բնակիչները հեռանան, սակայն ներդրումներ են արվել.«Ժողովուրդ»       Անկախ նրանից՝ ՀՀ-ն ուզում է Նախիջեւանի հետ կապը հաստատվի, թե ոչ, դա կլինի, սա շանս է իր համար    

29 հուն 2022 16:53

Սադրանք Ռուսաստանի դեմ.Չի բացառվում, որ ՌԴ-ում և ռուսական ԶԼՄ-ներում առաջիկայում լուրջ արշավ սկսվի

Խծաբերդում գերեվարված զինվորականների հարազատները երեկ հավաքվել էին Գյումրիում Ռուսաստանի դեսպանատան մոտ։ Հիշեցնենք, նախօրեին 3 ժամից ավել տևած առցանց ասուլիսի ժամանակ, Փաշինյանն անդրադարձել էր նաև գերիների վերադարձի խնդրին և բոլոր սլաքներն ուղղել էր Ռուսաստանի կողմը։ Նա հայտարարել էր, թե գերիներին չվերադարձնելու քաղաքականությունը նպատակ ունի վարկաբեկել Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում ռուս խաղաղապահների գործունեությունը։


«Այսօր հաստատված գերեվարված անձանց 90 և ավելի տոկոսը գերեվարվել են ռուս խաղաղապահների տեղակայումից հետո և նրանց պատասխանատվության գոտում»,- ասել էր Փաշինյանը՝ փորձելով իր վրայից հեռացնել քննադատությունների սլաքը։


Բնականաբար նա գիտակցում էր, թե ինչ հետևանքներ կարող էր ունենալ իր այս հայտարարությունը։ Ասուլիսից անմիջապես հետո, երեկ առավոտյան մի մեծ խումբ մարդիկ պաստառներով հայտնվել են Ռուսաստանի հյուպատոսարանի դիմաց և պահանջներ ներկայացրել։ Մի քանի ժամ տևած ակցիայի ընթացքում Ռուսաստանի հյուպատոսը քննարկում է անցկացրել ծնողներից 5-ի հետ, խոստացել պահանջները ներկայացնել Երևան՝ Սերգեյ Կոպիրկինին։


Մեր տեղեկություններով ռուսական կողմը անակնկալի է եկել նման բողոքի ակցիայից, այն էլ Գյումրիում, և, ըստ էության, Նիկոլ Փաշինյանի և նրա վարչախմբի դրսևորած այս վարքը լուրջ մտորումների տեղիք է տվել ռուսական շրջանակներին։ Տևական ժամանակ Փաշինյանը փորձում էր համոզել, թե հենց ինքն է ռուսների միակ գործընկերը Հայաստանում, այլ ոչ թե ընդդիմությունը։ Իսկ այսօր թեթև քննադատությանը ի պատասխան, սլաքները դեպի Ռուսաստան ուղղելը, ռուսական իշխանություններին հասկացրել է, որ Փաշինյանը բնավ էլ վստահելի գործընկեր չէ։


Չի բացառվում, որ Ռուսաստանում և ռուսական ԶԼՄ-ներում առաջիկայում լուրջ արշավ սկսվի, իսկ Երևանում ռուսների աջակցությամբ բողոքի գործողություններ սկսվեն Նիկոլ Փաշինյանի դեմ։ Ամենայն հավանականությամբ գործող վարչախմբի այս վարքը ինքնաբուխ չէ և, ավելի շուտ, թելադրված է արտերկրից։ Հատկապես Բաքվում Սերգեյ Լավրովի հայտարարություններից ԵԱՀԿ Մինսկի խումբը թաղելու վերաբերյալ ձևակերպումներից հետո, Արևմուտքը լայնածավալ արշավ է սկսել Հարավային Կովկասում ռուսական ազդեցության դեմ։ Ռուսաստանի և Արևմուտքի այս հակամարտությունը բնավ էլ որևէ դրական բան չի խոստանում Հայաստանին, երբ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ վտանգում է Հայաստանի Հանրապետությունը։
1or.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր