Կամ մահ, կամ ազատություն.Խնդրում եւ պահանջում եմ՝բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը. Մահապարտների ջոկատի հրամանատար          Առաջիկա տնտեսական ապոկալիպսիսը անպայման տեղի կունենա.Պուտինը որոշել է Հայաստանի և Ղազախստանի ապագան       ԵԿՄ ավտոմեքենայի կողմից վրաերթի ենթարկված քաղաքացիներից մեկը գլխի վնասվածք է ստացել․մեքենան քաղաքացիների ուղղությամբ վարելու հրահանգ տվել է կառույցի մարզային վարչության ղեկավարը    

30 հուն 2022 15:50

Հազար հատ փաստ կա,մի երկու զորամաս է եղել, որ իմացել են պատերազմի մասին, մնացածին հատուկ քնած են թողել

Մի ժամ էս պատի տակ կանգնեք, երկու ժամ էն պատի տակ կանգնեք, սրան սպասեք, նրան սպասեք, կարո՞ղ է գիտեք։ Որ դուք ապրում եք, մեր երեխեքի հաշվին եք ապրում։ Լսու՞մ եք, դուք մեր երեխեքի արյան հաշվին եք ապրում, այստեղ մենք պիտի պայմաններ թելադրենք, ոչ թե դուք։ Դուք ապրում եք հենց էս պահին, որովհետև մեր երեխեքը չկան։ Մեր տղերքը իրենց արյունը թափել են էդ հողին, դուք էսօր հանձում եք թուրքին, ամոթն էլ լավ բան է։ Այս մասին քիչ առաջ ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների կողմից իրականացվող բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ծնողներից մեկը։

«Հազար հատ փաստ կա։ Թող կանչեն էդ մարդուն հարցաքննության ու ձերբակալեն։ Սեպտեմբերի 25-ին իմացել է, որ պատերազմ է լինելու, բայց ոչ մի բան չի արել, ինչու ոչ մի բան չի արել, ձեզ եմ հարցնում։ Մարդիկ պատերազմը քնած են դիմավորել։ Տավուշում  նորմալ պատերազմ են դիմավորել, Արցախում՝ չէ։ Մի երկու զորամաս է եղել, որ իմացել են պատերազմի մասին, մնացածին հատուկ քնած են թողել, որ թուրքը գա քնած կոտորի։ Արա, սաղին փոխել է, կորպուսի հրամանատարներին, փորձառու սպաներին, ապացույցը հենց սա է, սրանից լավ ապացու՞յց։ Մենք պատերազմը դիմավորել ենք անփորձ կոշկակարներով։ Ինչի բանակցային պրոցեսը տապալեց, իրենց ով էր խնդրել, որ ինքը իր զրոյական կետից սկսի։ Լելե Թեփեի օպերացիայից առաջ ինչի էր սաղ աշխարհով հայտարարում, որ վաղը օպերացիա ենք սկսելու։ Տենց բան ով է անում, տենց բան որ մի հրամանատարը կարող է անել։ Սրանցից լավ ապացույցներ ուզեք էլ, չեք կարող գտնել»,- նշեց մեկ այլ ծնող։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր