Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-5 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Վանգայի կանխատեսումներով կենդանակերպի այս նշանների համար ճակատագիրը կվերադարձնի այն, ինչ մի ժամանակ խլվել է       Նոյեմբերի 21-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

01 հուլ 2022 16:55

Էլ չեմ ներկայացնելու Հայաստանն ու մեր եռագույնը. չգնահատվեցի իմ երկրի կողմից.առհամարհանք ու մերժում ստանալ իմ երկրի կողմից, սա վերջն է

Կանադահայ բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ այլևս չի ներկայացնելու Հայաստանը:


«Սիրելի հայրենակիցներ, ցանկանում եմ տեղեկացնել ձեզ,որ ցավոք սրտի ես էլ չեմ ներկայացնելու Հայաստանն ու մեր եռագույնը: 28 պրոֆեսիոնալ մենամարտ հաղթելուց հետո, Wbo վարկածի մինչև 24 տարեկանների աշխարհի չեմպիոն լինելուց հետո,ամբողջ աշխարհում բարձր մակարդակի վրա ՀՀ դրոշն ու անունը պահելուց հետո,27 տարեկանս լրանալուց հետո,պատերազմի ժամանակ մեծ օգնություններ տալուց հետո, լինելով Կանադայի քաղաքացի և այսքանից հետո շարունակական առհամարհանք ու մերժում ստանալ իմ երկրի կողմից,կարծում եմ,որ վերջն է:


Ափսոս,որ չգնահատվեցի իմ իսկ երկրի կողմից և մնացի հետախուզման տակ գտնվող անձ:Անչափ շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց,ովքեր միշտ ինձ աջակցել ու աջակցում են:Անկախ ամեն ինչից, հպարտ եմ,որ Հայ եմ»,- գրել է նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր