Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ է վերընտրվել Լևոն Տեր-Պետրոսյանը          Երևանի Նար-Դոս փողոցում «Mercedes» մակնիշի ավտոմեքենա է այրվել       Արտակարգ դեպք՝ Երևանում, հրդեհ է բռնկվել Արշակունյաց պողոտայում գտնվող շենքի բնակարաններից մեկի պատշգամբում    

04 հուլ 2022 10:17

Հայերն ավելի շատ են քան վրացիները.Երբ որևէ մեկդ կսկսեք վրացիներին տուտուց անվանել, հիշեք սեփական պատմությունն ու գոնե մի քիչ ամաչեք

Վերլուծաբան Թորոս Ալեքսանյանի գրառումը․ «Հայ ժողովրդի քանակը ավելի քան 11 միլիոն է, վրացիների քանակը 4 միլիոնը չի ձգում, այսինքն հայերը մոտավորապես 3 անգամ շատ են վրացիներից, մինչև ցեղասպանությունը հայերը 6-ից 7 անգամ են շատ եղել վրացիներից: Բայց արի ու տես, որ վրացիները այնուամենայնիվ անհիշելի ժամանակներից առ այսօր միշտ ունեցել են պետականություն, որոշ ժամանակահատվածներում կիսանկախ վիճակում, սակայն միևնույնն է ունեցել են, իսկ հայերը, լինելով շատ ավելի մեծ ազգ և ապրելով նույն ռեգիոնում, իրենց պետականությունը, որը նույնպես գալիս էր անհիշելի ժամանակներից, կորցրել են 11-ից 12 դարերում (5-ից մինչև համարյա 10-րդ դար ձգված մարզպանական Հայաստանը համարում եմ կիսանկախ պետություն), դրան հաջորդող ժամանակահատվածում Կիլիկիայում ստեղծեցին պետականություն, որը մի կերպ ձգեց մինչև 14-րդ դարի վերջին քարորդ:
Մի խոսքով, երբ որևէ մեկդ կսկսեք վրացիներին տուտուց անվանել, հիշեք սեփական պատմությունն ու գոնե մի քիչ ամաչեք»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր