Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացվել ԿԸՀ          Միքայել Սրբազանի տնային կալшնքը վերացվել է, բացայակելու արգելքը մնացել է       ՍԴ-ն ունի բոլոր հիմքերը՝ ԿԸՀ որոշումը անվավեր ճանաչելու, «Քաղաքացիական պայմանագիր»-ը չի հաղթել այս ընտրություններում    

25 հուն 2026 14:30

ՍԴ-ն ունի բոլոր հիմքերը՝ ԿԸՀ որոշումը անվավեր ճանաչելու, «Քաղաքացիական պայմանագիր»-ը չի հաղթել այս ընտրություններում

ՍԴ-ն ունի բոլոր հիմքերը՝ ԿԸՀ որոշումը անվավեր ճանաչելու, «Քաղաքացիական պայմանագիր»-ը չի հաղթել այս ընտրություններումԻրավական գործիքակազմի հետ կապված, շատ հստակ եմ ուզում արձանագրել՝ դրա չիրացումը լրիվ այլ մեկնաբանման հնարավորություն է թույլ տալիս կատարելու, որը մենք պրակտիկայում տեսել ենք: Մենք տեսել ենք, թե ինչպես է, օրինակ՝ Սահմանադրական դատարան չդիմելը մեկնաբանվում այլ տիրույթում, դա կլինի ՀՀ-ի ներսում, թե հատկապես միջազգային ատյաններում: 

Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է փաստաբան Արամ Վարդևանյանը:

«ՍԴ-ն պետք է լինի անկախ, անվախ ու ունենա քաղաքական չեզոքություն, արդյո՞ք ՍԴ-ն այս չափանիշներին համապատասխանում է, չի համապատասխանում: 
Արդյո՞ք 2 դատավորների մասնակցության անհնարինությունը կարևոր էր, այո, կարևոր էր, արդյո՞ք տիկին Սեդա Սաֆարյանը կարող էր այս գործընթացին մասնակցել, իհարկե ոչ, դրա համար դիմել եմ ՍԴ-ին հարցադրմամբ: Հունիսի 21-ին քննարկվել է տիկին Սաֆարյանի մասնակցության անհնարինության հարցը, ըստ որոշման՝ բավարար ձայներ չեն հավաքվել: Ես ունեմ իմ վարկածը, թե ինչի համար ձայները բավարար չեն հավաքվել, այդ վարկածը կներկայացնեմ ՍԴ-ում: ՍԴ-ն ունի բոլոր հիմքերը՝ ԿԸՀ որոշումը անվավեր ճանաչելու, «Քաղաքացիական պայմանագիր»-ը չի հաղթել այս ընտրություններում»,- նշել է Վարդևանյանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր