Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Տեսանյութ. Ալիևը բացահայտեց ամսաթիվը. Էրդողանի նոր հանձնարարությունը Փաշինյանին       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

07 հուլ 2022 16:34

Խայտառակ զիջումներ ու նահանջ. Սեյրան Օհանյանն ու Գեղամ Մանուկյանն այցելել են Ներքին Հանդ

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ու պատգամավոր Գեղամ Մանուկյանը, պաշտոնաթող գեներալ-մայոր Վալերիկ Քոչարյանի ուղեկցությամբ այցելել են Սյունիքի մարզ՝ տեղում իրավիճակին ծանոթանալու, Ներքին Հանդ գյուղի հատվածում թշնամու առաջխաղացման մասին ամբողջական պատկերացում կազմելու համար։
 «Հայաստան» դաշինքից, ընդդիմադիր պատգամավորները Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանի և համայնքային այլ պաշտոնյաների հետ եղել են Ներքին Հանդ և Շիկահող համայնքներում։

Ներքին Հանդում բնակիչները մտահոգություն են հայտնել 2022 թվականի փետրվար-մարտ ամիսներին թշնամու առաջխաղացումների առիթով, որը լուրջ անվտանգային սպառնալիք է դարձել բնակավայրի, ինչպես նաև հայ դիրքապահների համար։
«Տեղում կատարված դիտարկումներից անգամ պարզ է դարձել, որ հակառակ ՀՀ պաշտպանության նախարարի՝ Ազգային ժողովում արված հայտարարությունների, վերջին ամիսներին Ներքին Հանդում թշնամու առաջխաղացում է եղել, սակայն հնարավոր էր այն արգելակել ու թույլ չտալ հավելյալ սպառնալիքներ ստեղծել անվտանգային համակարգի համար»,– ասված է տարածված հաղորդագրության մեջ։
Ընդդիմությունն արձանագրում է, որ Ներքին Հանդի հատվածում 2022 թվականի գարնանը տեղի է ունեցել թշնամու առաջխաղացում ՀՀ ինքնիշխան տարածք, որը չի կասեցվել։

«Այցից հետո առավել քան պարզ է, որ իշխանությունն ամեն ինչ անում է, որ մոռացության տրվեն իրենց անգործության հետևանքով խայտառակ զիջումներն ու նահանջները։ Կարևոր է նման այցերով, հարցապնդումներով բարձրաձայնել իրավիճակն ու թույլ չտալ կեղծիքով քողարկել մեր երկրին սպառնացող վտանգները»,– նշված է հաղորդագրության մեջ։
Դաշինքը նաև հայտնում է, որ հակառակ նախապես ձեռք բերված պայմանավորվածություններին, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների ներկայացուցիչները չեն մասնակցել այցին ու տեղում չեն ներկայացրել իրենց հիմնավորումները։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր