Մարդը չի կարողացել անգամ արցախցիներին անվտանգ բենզին բաժանել, բայց հիմա խորհուրդ է տալիս Հայաստանին          Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ       Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք    

09 հուլ 2022 10:52

Թշնամուն պետք է պատասխանել` անզուգաչափ հարվածներ հասցնելով՝ կասկածի տակ դնելով նաև ամբողջ Բաքվի պատմականորեն ադրբեջանական լինելու հանգամանքը

Հայաստանի նկատմամբ Բաքվի բարբարոսական վարչախմբի սանձազերծած ծայրահեղ ագրեսիվ հիբրիդային պատերազմի կարևոր բաղադրիչ քարոզչական տիրույթում պետք է հայկական կողմից ոչ թե արձագանքել թշնամու «պնդումների» հերքման մեթոդաբանությամբ կամ միայն դրանով, այլ թշննամուն անզուգաչափ հարվածներ հասցնելով։ Այս մասին Տելեգրամի իր ալիքում գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։


«Եթե թշնամին փորձում է նշված տիրույթում մեզ ծրագրված գրոհի թիրախ դարձնել, դիցուք, Երևանի Կոնդ թաղամասի հարցով, պնդելով, թե այն իբր պատմականորեն ադրբեջանական է, ապա միայն դրա հերքումը բավարար չէ։


Պետք է անզուգաչափ հարվածով վերացնել գրոհի հենակետն ամբողջությամբ՝ կասկածի տակ դնելով ոչ միայն Բաքվի մի թաղամասի՝ դիցուք, հայկական նախկին Էրմանիքենդի ադրբեջանական համարվելու որևէ հնարավորություն, այլ նաև ամբողջ Բաքու քաղաքի պատմականորեն ադրբեջանական լինելու հանգամանքը։


Այսպիսի կործանիչ անզուգաչափ հարվածի հնարավորություն հիբրիդային պատերազմի քարոզչական տիրույթում հայկական կողմն ունի գրեթե ամենուր, այլ խնդիր է, թե որքան խելամիտ, նախաձեռնողական և համակարգված է գործում հենց պետական մակարդակում»,- գրել է Ոսկանյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր