Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

09 հուլ 2022 11:10

Մոսկվայի մարզում Հայաստանի 45-ամյա քաղաքացի է մահացել

Մոսկվայի մարզի Ռամենսկի թաղամասի «Սաննի Բիչ» ավանում կառուցվող տան փլուզման հետևանքով Հայաստանի Հանրապետության քաղաքացի է մահացել։ Բժիշկները չեն կարողացել օգնություն ցուցաբերել, քանի որ ստիպված են եղել սպասել փրկարարներին, գրում է МК.ru լրատվականը։

Կառուցվող տանը, որտեղ աշխատում էին երկու շինարար, բարձրացվել էին միայն պատերն ու բետոնե սալերի միջնահատակները: Երկու աշխատողներն էլ եղել են առաջին հարկում, երբ տանիքը փլվել է: Շինարարներից մեկը կարողացել է հետ ցատկել, իսկ մյուսը չի հասցրել եւ մնացել է բետոնե սալի տակ:

Միջադեպի ականատեսները զանգել են շտապօգնությունը, որը արագ ժամանել է, սակայն սպասել է փրկարարների ժամանելուն, որպիսի կարողանա հասնել տղամարդուն: Երբ փրկարարները բարձրացրել են փլատակները, պարզվել է, որ տղամարդը մահացած է:

Ենթադրվում է, որ փլուզման պատճառ են դարձել հորդառատ անձրեւները:

Տղամարդու մահվան դեպքի առթիվ Մոսկվայի մարզի Քննչական կոմիտեի գլխավոր քննչական վարչությունում հետաքննություն է անցկացվում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր