Խոշոր վթար Կոտայքի մարզում, «Lexus»-ը բախվել է մի քանի ծառի, հղի կին է տեղափոխվել հիվանդանոց          Մոսկվան և Վաշինգտոնը քրտնաջան աշխատում են խաղաղության համար       Երբ Սերժ Սարգսյանը մեր մասին վատ բան է ասում, մեր վարկանիշը բարձրանում է    

12 հուլ 2022 11:05

Պոլսո Հայոց պատրիարքը ոգևորված է․Փաշինյան–Էրդողան հեռախոսազրույցը խաղաղության մեր հույսերը ծաղկեցնող նվեր է

Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանը թվիթերյան իր էջում գրառում է արել` արձագանքելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցին: 

«Թուրքիոյ Նախագահ Վսեմաշուք Էրտողան և Հայաստանի Վարչապետ Մեծայարգ Փաշինեանի միջև կատարուած հեռախօսային զրոյցը եղաւ խաղաղութեան վերաբերեալ մեր յոյսերը ծաղկեցնող տօնական նուէր մը մեր աշխարհին համար, որ վրդովուած է պատերազմի լուրերով: Աղօթող եմ որ թո՛ղ շահին դիւանագիտութեան խաղաղարար միջոցները, եւ ոչ թէ զէնքերը, պատերազմներն ու մահերը: Այս հեռախօսազրոյցը կը մաղթեմ որ պատճառ կը դառնայ որպէսզի բարեկամական նոր էջ մը բացուի հազարամեայ Հայ-Թուրք յարաբերութիւններու մէջ», - նշվում է գրառման մեջ:

Հիշեցնենք` երեկ տեղի է ունեցել Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցը, որի ժամանակ քննարկվել է երկրների միջև հարաբերությունների կարգավորման հարցերը: Կողմերը հույս են հայտնել, որ հուլիսի 1-ին հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները մոտ ապագայում կյանքի կկոչվեն:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր