Թուրքիան ու Ադրբեջանը պատերազմից սկսած խորհրդանշականությանը մեծ տեղ են հատկացնում.Հատկանշական է՝ Էրդողանն անգամ թուրքահայ համայնքին երբեք այդ առիթով չի շնորհավորել, հիմա հիշում է ժողովրդական տոնը

Ու 2020 թվականի 44-օրյա պատերազմի օրերին Թուրքիային նոր ցեղասպանության մեջ մեղադրող Նիկոլը հենց զոհաբերության տոնի վերջին օրը նույն պատերազմում մեր հազարավոր զոհերի մեջ մեղադրվող Էրդողանին շնորհավորում է զոհաբերության տոնի առիթով։ Փոխարենը՝ Էրդողանն էլ Վարդավառն է հիշում, որ նշվելու է հուլիսի 24-ին։ Հատկանշական է՝ Էրդողանն անգամ թուրքահայ համայնքին երբեք այդ առիթով չի շնորհավորել, հիմա հիշում է ժողովրդական տոնը։
Նիկոլի պաշտոնական կայքն այն ներկայացնում է ավելի ընդրգրկուն. իբր Էրդողանը շնորհավորել է Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի առթիվ։
Էրդողանի պաշտոնական կայքում կրոնական տարրը բացակայում է, ուղղակի նշվում է` Վարդավառ։
Թուրքերն ու ադրբեջանցիները խորհրդանիշ շատ են սիրում։ Պատերազմն էլ սկսեցին խորհրդանշական օր, կապիտուլյացիոն համաձայնագիրն էլ ստորագրեցին խորհրդանշական օր (Ադրբեջանի դրոշի օրը)։ Հիմա էլ հեռախոսազրույց, որի ընթացքում Նիկոլը թուրքերին շնորհավորում է զոհաբերության օրվա առիթով։ Իսկ այսօր արդեն օր առաջ սահմանը բացելը, համաձայնությունները կյանքի կոչելը ողջունող Փաշինյանը 2021 թվականի մայիսի 10-ին Ազգային ժողովում հայտարարում էր՝ «Թուրքիան 100 տարի անց վերադարձել է տարածաշրջան, որպեսզի շարունակի հայերի դեմ իր ցեղասպան քաղաքականությունը:
Բնականաբար, այս համատեքստում, իհարկե, ցեղասպանության հարցը և 44-օրյա պատերազմը կապվել են միմյանց հետ»։ Պարզվեց՝ ցեղասպանի առաջ այսօր արդեն ինքն է դարպաս բացում, թուրքերի այդքան սիրած զոհաբերության տոնի օրերին։
Բայց Նիկոլը զոհաբերության սեղանին թուրքերի առաջ հիմա դնում է ոչ թե ինչ-որ մի կենդանի, ինչպես անում են Թուրքիայում, այլ՝ սեփական Հայրենիքը:
Հ. Գ. Այս տողերը շարադրելիս դժվարությամբ եմ ինձ զսպում, որ այլ բառամթերք չօգտագործեմ: Կար ժամանակ, որ Էրդողանի հետ այլ տոնով, բառերով ու դիրքից էինք, էի խոսում...»: