2026 թվականին Արցախից տեղահանված ընտանիքներում ծնված երեխաները նույնպես կդառնան բնակծրագրի շահառու          Զինված ահաբեկիչները միացել են բողոքի ցույցերին, խաղաղ ցույցերը վերածելով անկարգությունների       Եթե Երևան քաղաքը վերածվի մի մեծ անտառի՝ օդի որակը միևնույն է չի լավանա    

15 հուլ 2022 15:02

Ինչո՞ւ չի արգելվել թուրքական «Գորշ գայլեր»-ի հետ մտերիմ Սամսոն Օզարարատի մուտքը Հայաստան

Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ, փաստաբան Զարուհի Փոստանջյանը հարցեր է ուղղել ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանին։


«Հարգելի՛ պարոն Աբազյան, հուլիսի 14-ին «Զվարթնոց» օդանավակայան վայրէջք է կատարել Ֆրանսիայի հայկական ընկերությունները համակարգող խորհրդի նախագահ Մուրադ Փափազյանը:


Մուրադ Փափազյանին վայրէջքից հետո օդանավակայանի աշխատակիցները տեղափոխել են առանձին սենյակ և հայտնել, որ իր մուտքը Հայաստան արգելված է, պատճառաբանելով որ ինքն անցանկալի անձ է Հայաստանում:


Տեղեկացնենք Ձեզ, որ 2021 թվականի մարտ ամսին Հայաստան է ժամանել թուրքական «Գորշ Գայլեր» ահաբեկչական խմբավորման հետ մտերիմ (եթե ոչ մտերիմ, այլ անդամ) Սամսոն Օզարարատը, ով ոչ միայն անցանկալի, այլ նաև վտանգավոր անձ է համարվում Հայաստանի համար: Վերջին օրերին Սամսոն Օզարարատը Ֆրանսիայի Նիցցա քաղաքում հանդիպել է նաև Նիկոլ Փաշինյանի ամուսին Աննա Հակոբյանի հետ:


Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ և 9-րդ հոդվածներով` խնդրում ենք տրամադրել տեղեկություններ հետևյալի մասին.


1. Ինչո՞ւ է Մուրադ Փափազյանը Հայաստանի համար անցանկալի անձ համարվում:


2. Ինչո՞ւ չի արգելվել թուրքական «Գորշ Գայլեր» ահաբեկչական խմբավորման հետ մտերիմ՝ (եթե ոչ մտերիմ, այլ անդամ) Սամսոն Օզարարատի մուտքը Հայաստան, արդյո՞ք Սամսոն Օզարարատը Հայաստանի համար ցանկալի անձ է համարվում»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր