Հուլիսի 10-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Սահմանադրության փոփոխության օրակարգը ներառված է եղել մեր նախընտրական ծրագրում. մինչև տարվա վերջ կհրապարակենք տեքստը       Մեր սպասումն է, որ Հայաստանի Սահմանադրությունից հանվեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնությունները    

16 հուլ 2022 10:00

Թշնամին կրկին կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան հատվածում տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հայտարարությունը, թե իբր հուլիսի 15-ի լույս 16-ի գիշերը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ, ապատեղեկատվություն է։ Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից։


Միևնույն ժամանակ, հենց ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումներն են տարբեր, այդ թվում նաև խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացել հայ-ադրբեջանական սահմանի նշված հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմի պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր