Սպասվում են թույլ տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով          Ինչպիսի օր է սպասվում կենդանակերպի նշանների համար դեկտեմբերի 14-ին       Քաղսի-Սոլակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «BMW»-ում․ այն դարձել է ոչ շահագործելի    

16 հուլ 2022 16:54

Ինչից է մահացել 37–ամյա ՊՆ զինծառայողը. նոր մանրամասներ

Այսօր մահացած բուժկետի պետ-բուժակ, պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ 37–ամյա Քրիստինե Չիչյանը Շիրակի մարզից էր: NEWS.am–ի տեղեկություններով՝ նա մահացել է ավտոպատահարի հետեւանքով:

Քննություն է տարվում մահվան հանգամանքները պարզելու համար:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 15-ին ՀՀ ՊՆ N զորամասում տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով վնասվածքներ է ստացել և հիվանդանոց տեղափոխվել բուժկետի պետ-բուժակ, պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ 37–ամյա Քրիստինե Միխայելի Չիչյանը: Չնայած բժիշկների գործադրած ջանքերին, հուլիսի 16-ին Քրիստինե Չիչյանը մահացել է:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր