Այս սերմերը լավացնում են տեսողությունը, կանխարգելում անքնությունը, օգնում ազատվել ավելորդ կիլոգրամներից          ՀՀ-ում հարցվածների շուրջ 60 տոկոսը դեմ է Սյունիքով ադրբեջանցիներին ճանապարհ տրամադրելուն       Եթե կիրակի օրն ընտրություններ լինեին, որ քաղաքական ուժին ձայն կտայիք. «GALLUP»-ը հարցում է անցկացրել    

19 հուլ 2022 12:33

Զորավարը բարձրացել է դիրքեր և հենվել ժամանակակից հատուկ միջոցներով կահավորված մաշված անվադողերին.Ադրբեջանցիները խուճապահար փախել են .Ղազարյան

Զորավարը բարձրացել է դիրքեր և հենվել է ժամանակակից հատուկ միջոցներով կահավորված մաշված անվադողերին. Ադրբեջանցիները խուճապահար փախել են` դաշտերում թողնելով ողջ սպառազինությունները։ Այս մասին Facebook-ի իր էջում հեգնանքով գրել է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան Էդգար Ղազարյանը եւ լուսանկար հրապարակել:


Նա նաեւ նշել է. «Ազատագրվել են Քարվաճառի, Քաշաթաղի, Ակնայի շրջանները (վերջինս նրա և Ալեն Սիմոնյանի հայրենիքն է): Գանձակում խուճապ է, բնակիչները զանգվածաբար լքում են քաղաքը։


ՔՊ-ականները փարթի են կազմակերպել Հադրութի ջրաշխարհում, մի խեղկատակ սուրճ է խմում, մյուսը` Շուշիում կենտրոնական բանկի բունկերում փող է հաշվում։


Հաղթարշավը շարունակվում է»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր