ԵԿՄ Վանաձորի խորհուրդը իշխանությունից պահանջում է դուրս բերել ՀՀ տարածքում տեղակայված Ադրբեջանի ԶՈՒ-ն          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ապրիլի 25-ին, 24 ժամ կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

20 հուլ 2022 13:50

Ադրբեջանում հայկական տեղանունները գրելու են թյուրքական ձևով

Հուլիսի 20-ին հայտնի է դարձել, որ հուլիսի 15-ին Ադրբեջանի կառավարությունն իր որոշմամբ փոփոխություններ է մտցրել «Ադրբեջանական Հանրապետության ընտանեկան օրենսգրքի կիրառման հետ կապված որոշ նորմատիվ իրավական ակտերի հաստատման մասին» կառավարության թիվ 52 որոշման (01.03.2001 թ․) մեջ[1]։ Այդ նոր որոշման որոշ կետեր կարևոր են Հայաստանի դեմ թշնամական երկրի վարած հետևողական քաղաքականության առումով։


Այսպես՝ 3.33 և 13.2 կետերում նշված է, որ «Հայաստանի Հանրապետությունում գրանցված քաղաքացիական կացության ակտերի վերականգնման ժամանակ տեղանունները գրվում են՝ համապատասխան ադրբեջանական պատմական տեղանունների՝ հիմք ընդունելով Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի խորհուրդները»։


Հիշեցնենք, որ սա պաշտոնական մակարդակով ՀՀ ամբողջ տարածքի հանդեպ ադրբեջանական ոչ թե առաջին, այլ հերթական ոտնձգությունն է։ Դեռ նոր իշխանության եկած՝ Ադրբեջանի նախագահը հանձնարարել էր գիտությունների ազգային ակադեմիային՝ ապացուցելու, որ ՀՀ ստեղծված է այսպես կոչված «պատմական ադրբեջանական հողերի վրա»։ Բացի այս՝ Ադրբեջանում Արցախի Հանրապետության ժամանակավորապես օկուպացված Քաշաթաղի շրջանը մշտապես կոչվում է «Արևելյան Զանգեզուր»՝ սրանով հավակնություններ դրսևորելով ՀՀ Սյունիքի մարզի հանդեպ։ Նույն Ի․ Ալիևը 2021 թ․ օգոստոսի 14-ին CNN Türk-ին տված հարցազրույցում ասել էր, որ «թիվ 1 նպատակը Ղարաբաղի ու Արևելյան Զանգեզուրի ազատագրումն էին։ Սա պատմական առաքելություն էր։ … Այժմ նոր նպատակներ կան մեր առջև»[2]։ Նույն հարցազրույցում նա Սյունիքի հարավը կոչել էր «Հայաստանի վերահսկողության տակ գտնվող Արևմտյան Զանգեզուր, Մեղրիի շրջան»[3]՝ սրանով իսկ չընդունելով այդ տարածքների հայաստանապատկանությունը։




«Հայկական ալիք»-ը համոզված է, որ պատմության, տարածքների հանդեպ պատմական տիտղոսի խեղաթյուրումը երբեք չի կրում մեկուսի պատմագիտական կամ մշակութային նշանակություն և հետապնդում է հեռուն գնացող քաղաքական նպատակներ։ Ադրբեջանի և Թուրքիայի դեպքում դա Հայաստանի ոչնչացումն է։ Ի հակադրություն այս նպատակի՝ արձանագրենք, որ ՀՀ դե-ֆակտո իշխանությունները՝ հանձին պարագլխի, ոչ թե դատապարտում են թշնամական երկրի նման պահվածքը և վերականգնում երկրի բանակը, այլ արդարացնում դրանք։ Այսպես ս․ թ․ հունվարի 24-ին ՀՀ դե-ֆակտո վարչապետը, մեջբերելով ինչ-որ անանուն վերլուծաբանի, ասել է․ «1994 թվականից հետո շատ հայտարարություններ են հնչել, որ Բաքուն հայկական քաղաք է: Այսինքն՝ այդ (Ադրբեջանի կողմից՝ ՀՀ-ն իրենը լինելու – խմբ․)հայտարարությունների մեջ կուտակված վրեժի որոշակի տարր կա, և մենք պետք է դա հաշվի առնենք»[4]։

hayaliq.com


 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր