Ռուբեն Վարդանյանը որոշել է դատավճիռը չբողոքարկել, դա չի նշանակում համաձայնություն դատավճռի հետ          Նիկոլ Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Լեհաստան       Մայիսի 1-ից Երևանում և մարզերում կսահմանվի ջրամատակարարման 17-ժամյա ռեժիմ    

20 հուլ 2022 17:30

ԱՄՆ դեսպանատունը պարզաբանել է՝ ինչու են հավաքագրում կապի կամավորների

Ամբողջ աշխարհում ԱՄՆ դեսպանությունները պարբերաբար հավաքագրում են համայնքի հետ կապի կամավորների: Այս մասին ասված է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան պարզաբանման մեջ: Պարզաբանումը տարածվել է դեսպանատան հայտարարությունից հետո, ըստ որի՝ դեսպանատունը կամավորներ է փնտրում ինչպես Երևանի վարչական շրջաններում, այնպես էլ ՀՀ բոլոր մարզերում։

ԱՄՆ դեսպանատան պարազաբնումը ստորև.

«Օրերս ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության կայքում տեղադրվել էր «Հաղորդագրություն ԱՄՆ քաղաքացիների համար» վերտառությամբ հրապարակումը, որով դեսպանությունը փնտրում էր համայնքի հետ կապի կամավորներ (https://am.usembassy.gov/clo-message-us-citizens/)։

Ամբողջ աշխարհում ԱՄՆ դեսպանությունները պարբերաբար հավաքագրում են համայնքի հետ կապի կամավորների, որոնք օգնում են տեղեկությունների փոխանցման և այլ երկրում բնակվող կամ ճանապարհորդող ԱՄՆ քաղաքացիներին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու հարցում։

Սա հյուպատոսական ծառայությունների առօրյա աշխատանքի մաս է»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր