Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3, ապա կբարձրանա 5-9 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին          «Կապույտ անձնագրերը» ուժի մեջ են լինելու մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը       Ապրիլի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

21 հուլ 2022 16:40

Իշխա՛ն, Սաքոն ապացուցեց երկու բան, մասնակիցների քանակը ոչ մի կապ չունի եղանակի հետ

«Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանի գրառումը. «Սուպեր Սաքոյի համերգի մասնակիցների թիվը տասնյակ անգամ ավելի էր, քան ռևանշիստների հավաքներինը։

Իշխա՛ն, Սաքոն ապացուցեց երկու բան։ Նախ՝ մասնակիցների քանակը ոչ մի կապ չունի եղանակի հետ, երկրորդ ու ամենակարևորը՝ մարդիկ գնում են նրա մոտ, ում սիրում ու վստահում են, անկախ նրանից քաղաքական գործիչ է, թե՝ երգիչ։

Նույնիսկ եթե դու կամ իրական առաջնորդներդ անուններդ դարձնեք Սուպեր Իշխան, Սուպեր Ռոբերտ, Սուպեր Սերժ, դրանից դուք սուպեր չեք դառնա, քանի որ սուպեր նշանակում է նաև բարձրագույն որակ, որն այդպես էլ չունեցաք»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր