Ձերբակալվել է «գող Բջե» կեղծանունով հայտնի Վ.Հ.-ն. ՔԿ          Ծաղկունքում գայլերի hարձակման հետևանքով 300-ից ավելի ոչխարներ ու գառներ են uատկել       Կենդանակերպի այս նշանները «հաջողությունների շարք» կապրեն    

22 հուլ 2022 10:49

Ուկրաինայի ԶՈւ զինծառայողները` ռուսական համազգեստ հագած ցուցադրաբար թալանել են մասնավոր տները և բռնության ենթարկել խաղաղ բնակիչներին

Ուկրաինացի զինվորականները Սլավյանսկում կողոպտել են տեղի բնակիչների տները։ Տեղեկությունը հայտնել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի ղեկավար, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը:
«Հավաստի տեղեկություններով՝ Կիևը Ռուսաստանի զինված ուժերին վարկաբեկելու նպատակով հերթական սադրանքն է իրականացրել Սլավյանսկում։ Ուկրաինայի ԶՈւ զինծառայողները` ռուսական համազգեստ հագած, Գեորգիևյան ժապավեններով, ցուցադրաբար թալանել են մասնավոր տները և բռնության ենթարկել խաղաղ բնակիչներին, իսկ ԶՈւ տեղեկատվական-հոգեբանական գործողությունների մասնագետներն իրականացրել են «թալանի» լուսա - և տեսանկարահանում՝ ներկայացնելով, թե իբր ռուսական զինված ուժերն են այդ ամենն արել», - ասել է Միզինցևը:
Գեներալը նաև հայտնել է, որ ուկրաինացի զինվորականները կրակային դիրքեր և դիպուկահարների կետեր են կահավորել Կրամատորսկի (ԴԺՀ) բազմահարկ բնակելի տների ստորին և վերին հարկերում:
Միզինցևի խոսքով՝ Խարկովի համալսարանի տարածքում տեղակայվել են տարածքային պաշտպանության ստորաբաժանումները։ Բացի այդ, Ուկրաինայի զինծառայողները հենակետ են կահավորել Դնեպրի թիվ 23 դպրոցում, իսկ ուսումնական հաստատության անմիջական հարևանությամբ տեղակայել են հրետանի և զրահատեխնիկա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր