Ինչպե՞ս փչացնել այսօրվա հավաքը. Փաշինյանը հանձնարարել է լուծումներ գտնել. «Ժողովուրդ»          Սպասվում է անձրև, ամպրոպ նաև կարկուտ. եղանակն՝ առաջիկա օրերին       Մայիսի 10-ին երկար ժամանակով կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

22 հուլ 2022 12:39

Արտերկրում ՀՀ դեսպանատների, դրոշակիր մեքենաների վրա հարձակումները հարձակում են Հայաստանի Հանրապետության վրա և պետք է ունենան իրավական հետևանք

Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը անդրադարձել է արտերկրում ՀՀ պատվիրակությունների դեմ ակցիա իրականացնողներին և նշել, որ դրանք պետք է իրավական հետևանք ունենան։


«Արտերկրում Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող ցանկացած անձի դեմ իրականացված հարձակում կամ ոտնձգություն պարտադիր պետք է ունենա իրավական հետևանք, քանի որ արտերկրում ՀՀ դեսպանատների, ՀՀ դրոշակիր մեքենաների վրա հարձակումները, ըստ էության, համարվում են հարձակում Հայաստանի Հանրապետության դեմ։
Բնականաբար, միտքը չի վերաբերում քաղաքական, քաղաքացիական անհամաձայնություն արտահայտող խաղաղ ցույցերին կամ ակցիաներին, այլ վերաբերում է հարձակումներին, որոնք քրեորեն հետապնդելի արարքներ են ինչպես Հայաստանում, այնպես էլ ցանկացած այլ պետությունում»,–գրել է Մարուքյանը։


Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, արձագանքելով «Արմենպրես»-ի հարցին, պարզաբանել է, թե ինչ հիմքով է հուլիսի 13-ին արգելվել Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան․


«Տվյալ անձը հանդիսանում է նախորդ տարվա հունիսի 1-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպանության մոտ վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակության՝ ՀՀ պետական դրոշակիր ավտոշարասյան դեմ հարձակում կազմակերպած անձանցից մեկը: Ավտոշարասյան ուղղությամբ նետվել են տարբեր իրեր, առարկաներ: Վարչապետի ՀՀ պետական դրոշակիր ավտոմեքենան ենթարկվել է հարձակման և ստեղծված իրավիճակը հաղթահարվել է միայն ֆրանսիական ոստիկանության և անվտանգության ուժերի ջանքերի արդյունքում:


Այդ մասին վկայող տվյալներ հրապարակվել են տարբեր լրատվամիջոցների կողմից, իսկ տեսանյութերն առկա են նաև համացանցում: Ոչ միայն Ձեր կողմից նշված անձի, այլեւ հարձակման ակտիվ մասնակիցների մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվել է: Ընդ որում, Հայաստանի Հանրապետությունը որեւէ վերապահում չունի խաղաղ ակցիաների որեւէ մասնակցի նկատմամբ: Իսկ հարձակումների կազմակերպիչների եւ մասնակիցների մուտքը Հայաստանի Հանրապետություն՝ օրենքով սահմանված կարգով արգելվել է»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր