Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

22 հուլ 2022 12:59

Իրար հետ չհամագործակցողներիս տեսեք.Փաշինյանի կառավարությունը Քոչարյանի ընտանիքին պատկանող ընկերության հետ կնքել է 12․5 միլիոն ԱՄՆ դոլլարի գործարք

Իրար հետ չհամագործակցողներիս տեսեք, միմյանց պատժողներիս տեսեք, կոռուպցիայի դեմ պայքարողներիս տեսեք ու թալանածը հետ բերողներիս տեսեք։ Այս մասին ֆեյսբուքում գրել է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ, փաստաբան Նորայր Նորիկյանը.


«Պետք չէ ժողովրդին հիմարի տեղ դնել


ՀՀ կառավարության կողմից Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին պատկանող ընկերությունից ս.թ. փետրվար ամսին գնվեց 5 միլիոն ԱՄՆ դոլլարի ավտոմեքենա՝ պարեկային ոստիկանոթյան համար։


Երեկ ՀՀ կառավարության կողմից ևս 7.5 միլիոն ԱՄՆ դոլլար հատկացվեց այլ մարզերի պարեկային ոստիկանության համար ավտոմեքենաներ ձեռք բերելու համար։


Այլ կերպ ասած, ընդամենը 7 ամսում Ն․ Փաշինյանի կառավարությունը Ռ․ Քոչարյանի ընտանիքին պատկանող ընկերության հետ կնքել է 12․5 միլիոն ԱՄՆ դոլլարի գործարք։


Ամենակոպիտ հաշվարկներով միայն այս երկու գործարքից նվազագայունը 10 տոկոս շահույթ ստանալու դեպքում Ռ․ Քոչարյանի ընտանիքը ստացել է 1 միլիոն 250 հազար ԱՄՆ դլլար։


Այս խոշոր գործարքների կնքման միջակայքում Նիկոլ Փաշինյանը մերթընդմերթ հայտարարում է, որ Ռ. Քոչարյանը թալանչի է, կոռուպցիոներ է, լափելու արդյունքում դարձել է միլիարդեր ու պետք է պատասխան տա իր թալանածի համար, իսկ Քոչարյանն էլ, քանի որ տակ մնացող տղա չէ, պատասխանում է, որ Նիկոլը դավաճան է, թուրքի գործակալ ու ծախել է Արցախը, որի համար պետք է պատասխան տա։


․․․Իրար հետ չհամագործակցողներիս տեսեք, միմյանց պատժողներիս տեսեք, կոռուպցիայի դեմ պայքարողներիս տեսեք ու թալանածը հետ բերողներիս տեսեք։


Հ.Գ. Պարզապես պետք չէ ժողովրդին հիմարի տեղ դնել:


Հասկացողները վաղուց են հասկացել, թե իրականում ինչ է կատարվել մեր երկրում…»


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր