Գեղարքունիքի մարզում։բախվել են «Ford Transit»-ը և ՀՀ ՊՆ հաշվեկշռում հաշվառված 2 «Ուրալ», 4 զինվորական տեղափոխվել է ԲԿ          ՀՀ կառավարությունն արձագանքել է ՀԷՑ-ի վերաբերյալ Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի վճռին       ԱՄՆ Սենատին և Ներկայացուցիչների պալատին են ներկայացվել ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումները դատապարտող բանաձևեր    

22 հուլ 2022 17:37

Սոչիում ձերբակալվել է հեղինակություն ունեցող գործարար, 76-ամյա Անդրանիկ Յալանուզյանը. Նրան կասկածում են սպանություն պատվիրելու մեջ

Սոչիում ձերբակալվել է հեղինակություն ունեցող գործարար, 76-ամյա Անդրանիկ Յալանուզյանը։ Այս մասին հայտնում է ВЧК-ОГПУ՝ հղում կատարելով իրավապահ մարմինների իր աղբյուրներին։ Նա մեղադրվում է 2002 թվականին մեկ այլ հեղինակավոր գործարար ՝Իշխան Կապեկյանի սպանությունը կազմակերպելու մեջ։

Նախաքննության վարկածով՝ Յալանուզյանի նկատմամբ սպանության անհաջող փորձ է կատարվել եւ վերջինս իր անձնական հետաքննությունն է իրականացրել ու պարզել, որ կազմակերպիչը հանդիսանում է Կապեկյանը։ Դրանից հետո Յալանուզյանը նրան վերացնելու հրահանգ է տվել։ Ձերբակալվել են նաեւ սպանության ենթադրյալ երկու կատարողները։ Բոլորն էլ տեղափոխվել են՝ Կրասնոդար, որտեղ իրականացվում է նախաքննությունը։

Յալանուզյանի շրջապատը տեղի ունեցած կապում է Սոչիում Յալանուզյանի կառույցներին պատկանող խոշոր հողատարածքների վերաբաշխման փորձի հետ։ Հենց դրա համար էլ հիշել են 21 տարի վաղեմության մշուշոտ իրադարձությունները։

Պորտալի մեկ ուրիշ զրուցակից նշել է Յալանուզյանի մտերիմ կապը՝ Սոչիում չափազանց ազդեցիկ գործարար Ռոբերտ Թաթուլյանի (Ռոբսոն, նախկինում թիվ 1 օրենքով գող Դեդ Հասանի գործակից) հետ։ Ըստ որոշ տեղեկությունների՝ վերջինս որոշ ժամանակով լքել է տվյալ տարածաշրջանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր