Ցուցարարների ճնշման ներքո Փաշինյանի հեռացման մասին խոսելը դեռ վաղաժամ է.ՀՀ-ում սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով          Ամեն ինչ նոր է սկսվում...Ոսկեպարի եկեղեցին և գերեզմանատունն այլևս հասանելի չեն տեղի բնակիչներին       Շուտով կլսենք և Երախի, և միջանցքի հանձման մասին.Փաստորեն դրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն    

25 հուլ 2022 16:55

Սահմանային գետերի վրա եթե ՀՀ-ն ջրամբարներ կառուցեր Ադրբեջանը ջրի քանակություն կխնդրեր մեզանից. խմելու եւ ոռոգման ջրի սուր պակաս կա այնտեղ

Ադրբեջանում խմելու եւ ոռոգման ջրի սուր պակաս է զգացվում։ Ամռան տապին գյուղերում չորացել են խմելու ջրի աղբյուրները, իսկ ոռոգման ջրագծերի հիմնական սնուցող Քուռ գետի մակարդակը զգալի չափով նվազել, գետը ծանծաղել է(լուսանկարում)։ Ադրբեջանի բնակչությունն շատ է դժգոհում խմելու եւ ոռոգման ջրի պակասությունից։
 
Հայաստանի գետերը պատկանում են Քուռ գետի ավազանին։ Տավուշի մարզով հոսող գետերը՝ Աղստեւը, Քարահանը Ոսկեպարը, Հախումը, նաեւ Դեբեդը(Վրաստանի որոշ տարածքով հոսելուց հետո) միանում են Քուռին։ Դեռեւս մինչեւ 2018-ի իշխանափոխություևնը ծրագիր կար Կողբի եւ Հախումի փոքր ջրամբարների կառուցման, որը թույլ կտար ավելացնել Նոյեմբերյան եւ Բերդ խոշոր համայնքներում ոռոգվող հողատարածքները։ Սահմանային գետերի վրա ջրամբարներ կառուցելու դեպքում Ադրբեջանը, հատկապես ամռանը, ջրի քանակություն կխնդրեր Հայաստանից։
 
Սակայն Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, 4 տարում Կողբի եւ Հախումի ջրամբարները չեն կառուցվել։
Ոսկան Սարգսյան

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր