Արթուր Ալեքսանյանը մասնակցելու է Աշխարհի առաջնությանը          Բաքվից խոստովանում են, որ «ադրբեջանցիների՝ իրենց նախնիների բնակության վայրերը վերադառնալու» հարցը ոչ մի կապ չունի խաղաղության գործընթացի հետ       Հակամարտությունը չի կարող լուծված համարվել, քանի դեռ մի ողջ ժողովուրդ մնում է արմատախիլ արված, զրկված իր անօտարելի իրավունքներից    

25 հուլ 2022 12:29

ՌԴ-ն պատմության ընթացքում պատրաստ է եղել ցանկացած պատերազմի, Եվրոպան է ՌԴ-ին ստիպում անցնել լայնամասշտաբ պատերազմի

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ Եվրոպան նպատակ է հետապնդում՝ ստիպելու Ռուսաստանին հատուկ գործողությունից անցնել լայնամասշտաբ պատերազմի։ «Եվրոպան իր հայտարարություններով և ռազմական աջակցությամբ հետապնդում է կոնկրետ նպատակ՝ ստիպելու Ռուսաստանին հատուկ գործողությունից անցնել լայնամասշտաբ պատերազմի՝ օգտագործելով բոլոր տեսակի զենքերը ճակատային գծի ողջ երկայնքով: Սա պե՞տք է ուկրաինացի ժողովրդին, իհարկե ոչ։ Իսկ Արևմուտքի՞ն։ Իհարկե։ Նմանատիպ պատերազմը կթուլացնի Ռուսաստանի Դաշնությունը»,- գրել է Կադիրովը Telegram-ի իր ալիքում։


Նա հավելել է, որ Ռուսաստանը պատմության ընթացքում պատրաստ է եղել ցանկացած պատերազմի, ուստի նման սցենարն իր համար սարսափելի չէ։
«Մեզ ձեռնտու կլինի, եթե Ռուսաստանին դիմակայեն ՆԱՏՕ-ի սաղավարտները, բայց նրանց փոխարեն կուղարկեն ձեր հայրերին, ամուսիններին, եղբայրներին ու որդիներին։ Ձեզ՝ ուկրաինացիներիդ, մղում են մահվան։ Ելք կա։ Դա պատերազմ չհայտարարելն է։ Ռուսաստանը, ուկրաինացի ժողովուրդը պետք է իրենց ականջներից հանեն «Զելենսկու լապշա» կեղծ հայրենասիրությունը, դուրս գան Կիևի փողոցներ և հետույքով քշեն երկրից կոռումպացված ողջ ղեկավարությանը, որը խրամատներ չի փորում, այլ միայն դրդում է ողջ ժողովրդին «հերոսական» մահվան»,- ասել է Կադիրովը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր