ՌԴ-ում վերջապես հասկացան՝ Ադրբեջանը այն չէ, ինչ փորձում էր իրեն ներկայացնել          Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա       Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում    

25 հուլ 2022 13:10

Ղուրանն իրավունք է տալիս հայերին վերադառնալ իրենց հայրենիք` Արևմտյան Հայաստան. շեյխ Իմրան Հոսեյն

«Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն/հիմնադրամի տնօրեն, ք.գ.թ., դոցենտ Աբրահամ Գասպարյանը խորքային և բացառիկ զրույց է ունեցել շեյխ Իմրան Հոսեյնի հետ, որը ժամանակակից քաղաքական իսլամի, թեոլոգիայի, քաղաքական փիլիսոփայության ամենահայտնի գիտնականներից է, ունի ծանրակշիռ ներկայություն ու հետևորդների մեծ բանակ իսլամադավան ժողովուրդների շրջանում: Այս մասին Գասպարյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում եւ հարցազրույցի տեսագրությունը հրապարակել:

«Խոսել ենք իսլամի քաղաքական հավակնությունների, գունավոր հեղափոխությունների արժեքային համակարգերի, շուկայական տնտեսության, Արևմտահայաստանի վերադարձի իրավունքի, ՀՀ-Պակիստան հարաբերությունների, Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ու Թուրքիայի հակահայկական քաղաքականությունը կասեցնելու հարցում իսլամական աշխարհի անելիքների մասին:

Մի քանի կարևոր մեջբերում աշխարհահռչակ Շեյխի մտքերից․

- Ղուրանն իրավունք է տալիս հայերին վերադառնալ իրենց հայրենիք` Արևմտյան Հայաստան:

- Ադրբեջանն իսրայելական ԱԹՍ-ներով ու զենքով կեղեքիչ պատերազմ սկսեց Հայաստանի դեմ: Ադրբեջանն Իսրայելի կատարածուն է:

- Հայաստանն ամենակարևոր երկիրն է ինձ համար քրիստոնեական աշխարհում, իսկ Պակիստանը՝ մուսուլմանական աշխարհում:

-Դուք չեք կարող աղքատության մեջ ապրող մարդկանց փոխել բարեգործության միջոցով։

- Թուրքիան իսլամական աշխարհի տրոյական ձին է, որը ծառայում է ՆԱՏՕ-ին, բայց դա նրան չի հաջողվի:

- Ամենավտանգավոր զենքը, որ նեռն ունի, արժեզրկումն ու այլասերումն է։ Գլոբալիզացիան ու ժամանակակից արևմտյան քաղաքակրթությունը մարդկությանը տանում է նոր ստրկության:

- Երբ մենք նվաճենք Կոստանդնուպոլիսը, ոչ միայն Բոսֆորը բաց կլինի մեզ համար, այլև կվերադարձնենք Սուրբ Սոֆիան ուղղափառ քրիստոնեական աշխարհին:

Դիտե՛ք մինչև վերջ՝ հասկանալու մեր անելիքներն ու ծանրակշիռ հետևություններ անելու։

Պի՛նդ եղեք»,- գրել է նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր