ԱՄՆ դեսպանությունը տոնել է ԱՄՆ անկախության 250-ամյա հոբելյանը          Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Սահմանադրական դատարանը քննում է քաղաքական 7 ուժերի դիմումները    

25 հուլ 2022 14:11

Ուկրաինայի հետախուզության աշխատակիցները փորձել են խրախուսել ռուս օդաչուներին ինքնաթիռներ առևանգել՝ խոստանալով նրանց կանանց ուղարկել Բալթյան երկրներ, Գերմանիա և Բուլղարիա

Ուկրաինայի ռազմական հետախուզությունը պլանավորել էր, որ թռիչքի ժամանակ ռուսական ռազմական ինքնաթիռ է առևանգվելու։ Ուկրաինայի հետախուզության աշխատակիցները փորձել են խրախուսել ռուս օդաչուներին ինքնաթիռներ առևանգել՝ խոստանալով նրանց կանանց ուղարկել Բալթյան երկրներ, Գերմանիա և Բուլղարիա:

Արդյունքում ուկրաինական ռազմական հետախուզությունը, պատրաստվելով առևանգել ռուսական օդատիեզերական ուժերի ինքնաթիռը, ինքն է Ռուսաստանին բացահայտել Ուկրաինայի հակաօդային պաշտպանության համակարգերի և օդանավերի դասավորությունը:

ФСБ-ի նյութերից հետևում է նաև, որ ուկրաինական հետախուզության աշխատակիցները կարողացել են ռուս օդաչուների կանանց համար Ռումինիայի և Սլովենիայի անձնագրեր պատրաստել և խոստացել, որ նրանց կօգնեն տեղափոխվել այնտեղ։ Զրույցներից մեկում նշվել է, որ այս երկրների իշխանությունները տեղյակ են Ուկրաինայի գործողություններին, «կազմակերպությունը լուրջ է»։

Հաղորդվում է նաև, որ ուկրաինական ռազմական հետախուզությունը մինչև 2 միլիոն դոլար է առաջարկել Ռուսաստանի օդատիեզերական ուժերի առևանգված ինքնաթիռի համար։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր