Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

26 հուլ 2022 18:00

«Զանգեզուրի միջանցքի» տրամաբանությունը որևէ կերպ ընդունելի չէ ՀՀ-ի համար և հրաժարվում է քննարկել այդ հարցը․ Էդուրադ Աղաջանյան

Ազգային ժողովում ԵԱՀԿ ԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Աղաջանյանը անդրադարձել է օրեր առաջ Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեի արած այն հայտարարությանը, որ Իրանը թույլ չի տա որևէ փոփոխություն Հայաստանի և Իրանի սահմանին և այդ համատեքստում Ադրբեջանի կողմից հնչեցվող «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ ՀՀ-ի դիրքորոշմանը։

«Հայաստանի կողմից բազմիցս նշվել է, որ «Զանգեզուրի միջանցքի» տրամաբանությունը որևէ կերպ ընդունելի չէ ՀՀ-ի համար։ Կարևոր եմ համարում նշել, որ ՀՀ վարչապետի, Ադրբեջանի նախագահի և ԵԽ նախագահի վերջին հանդիպման արդյունքում, երբ Ադրբեջանի նախագահը հանդիպումից հետո հանդես է եկել համապատասխան հայտարարությամբ՝ հիշատակելով «Զանգեզուրի միջանցքը», ԵԽ նախագահի գրասենյակը հերքող հայտարարությամբ է հանդես եկել։ Այս գործելաոճը նոր չէ, սա առանձնապես չի օգնում կոնստրուկտիվ քննարկումներին, ցավոք մեր հարևանները  առանձնանում են նմանատիպ ոչ պատշաճ գործելակերպով։ Հայաստանի դիրքորոշումը այս հարցով չի փոխվել, նման քննարկումներ տեղի չեն ունենում։ Հայաստանը հրաժարվում է նման հարց քննարկել և ի սկզբանե է հրաժարվել»,- ասաց Աղաջանյանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հնարավոր է հանդիպեն։

«Վերջին շրջանում բավականին ակտիվ գործունեություն է իրականացվում դիվանագիտական հատվածում, հանդիպումները բավականին հաճախ են և տարբեր ձևաչափերով: Այո՛, որքանով տեղյակ եմ՝ նաև կան բանակցություններ, որ որոշ ժամանակ անց պետք է հանդիպում տեղի ունենա Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների միջև, ժամկետների առումով հստակ չեմ կարող ասել», - ասաց Աղաջանյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր