ՆԱՏՕ-ն խոշոր ավիացիոն վարժանքներ կանցկացնի ուղղված միջուկային զենքի կիրառման մշակմանը          Հրաժարական է տվել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը       Տեսանյութ.Հանուն սեփական գրպանի պահպանեք ձեր աշխատողների հոգեկան առողջությունը    

27 հուլ 2022 12:10

Ադրեջանը, գրաված լինելով ՀՀ-Իրան ճանապարհը, չի թաքցնում իր հավակնությունները Հայաստան-Վրաստան ճանապարհի վրա վերահսկողություն հաստատելու վերաբերյալ

Հուլիսի 26-ին ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի դե-ֆակտո նախագահ Էդուարդ Աղաջանյանը լրագրողի հարցին, թե ինչով է պայմանավորված Իրանի հոգևոր առաջնորդի հայտարարությունը հայ-իրանական սահմանի անձեռնմխելիության վերաբերյալ, եթե օրակարգում չկա Զանգեզուրի միջանցքի շուրջ քննարկումներ, հայտարարել է. «Հայաստանի կողմից բազմիցս նշվել է, որ Զանգեզուրի միջանցքի տրամաբանությունը որևէ կերպ ընդունելի չէ Հայաստանի համար… [ՀՀ] վարչապետի, Ադրբեջանի նախագահի և Եվրոպայի խորհրդի նախագահի  վերջին հանդիպման արդյունքում, երբ Ադրբեջանի նախագահը հանդիպումից հետո համապատասխան հայտարարությամբ է հանդես եկել, այդ թվում՝ նաև Զանգեզուրի միջանցքը հիշատակելով, Եվրոպայի խորհրդի նախագահի գրասենյակը հերքող հայտարարությամբ է հանդես եկել, որ նման բան չի քննարկվել…»[1]։

Ինչպես տեսնում ենք, ՀՀ դե-ֆակտո իշխանությունները շարունաում են իրենց ժխտողական քաղաքականությունը` ի հակառակ թուրք-ադրբեջանական տանդեմի շինարարական աշխատանքների և վճռական հայտարարությունների առ այն, որ Զանգեզուրի միջանցքը լինելու է` անկախ հայկական կողմի հայտարարություններից և ցանկություններից։ Երբեմն էլ, խճճվելով իրենց իսկ կատարած հայտարարությունների կծիկում, ՀՀ դե-ֆակտո իշխանություններն իրենք են իրարամերժ տեքստերով հանդես գալիս։ Այսպես՝ մե՛կ նշում են, որ միջանցքի մասին քննարկումչկա, մե՛կ էլ, որ այն հայկական կողմի համար կարմիր գիծ է`մատնելով, որ քննարկում կա[2]։

Չմոռանանք, որ ադրբեջանական կողմը նաև հայտ է ներկայացրել մասնակցելու ՀՀ սուվերեն տարածքում ճանապարհի կառուցման աշխատանքներին` նշելով, որ Սյունիքում օտարերկրյակազմակերպությունների աշխատանքի պարագայում իրենք ևս մտադիր են կարճ ժամկետումվերականգնել այսպես կոչված «պատմական ճանապարհը»` իրենց ազգային կազմակերպությունների մասնակցությամբ[3]։
hayaliq.com

Եթե նույնիսկ ընդունենք, որ չկա քննարկում «Զանգեզուրի միջանցքի», այն է՝ ՀՀ տարածքից թուրք-ադրբեջանական ճանապարհի համար սուվերեն հատված տրամադրելու վերաբերյալ, անհերքելի է այն փաստը, որ այսպես կոչված «ապաշրջափակումը» իրականում Հայաստանի տոտալ շրջափակումն է թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից և ազդեցության աննախադեպ ու անհաղթահարելի լծակ թշնամիների ձեռքում։ Ադրեջանը, գրաված լինելով ՀՀ-Իրան ճանապարհը, չի թաքցնում իր հավակնությունները Հայաստան-Վրաստան ճանապարհի վրա վերահսկողություն հաստատելու վերաբերյալ, ինչի ապացույցներից են այսպես կոչված անկլավների «փոխանակման» մասին ակտիվ քննարկումները։

Հետաքրքրական է նաև ՀՀ դե-ֆակտո իշխանությունների անհեթեթ դիրքորոշումը։ Նույն ասուլիսում Է. Աղաջանյանն ասում է. «Այս գործելաոճը նոր չէ, Ադրբեջանը մշտապես առանձնացել է նմանատիպ գործելակերպով, չի օգնում կամ խրախուսում կոնստրուկտիվ քննարկումներին, բայց, ցավոք, մեր հարևանները առանձնանում են նմանատիպ ոչ պատշաճ կամ պայմանավորվածությունները չպահող  գործելակերպով»։ Այսքանից հետո էլ միևնույնն է հայկական կողմը ամեն գնով համառորեն գնում է հարաբերությունների կարգավորման «պայմանավորվածությունները չպահող և ոչ կոնստրուկտիվ» հարևանների հետ։ Մինչդեռ նախկինում Հայաստանի պաշտոնական դիրքորոշումն է եղել, որ եթե կա ագրեսիվ հռետորաբանություն, չի կարող լինել որևէ բանակցություն կամ ակնարկ առ կարգավորում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր