Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք       Մարտի 29-ին երկար ժամանակով լույս չի լինի բազմաթիվ հասցեներում    

26 հուլ 2022 13:37

Տարօրինակ զանգ Վաշինգտոնից․ Ո՞րն է Բլինքենի ակտիվացման պատճառը.առաջիկա օրերին լուրջ զարգացումներ կլինեն նաև Ռուսաստանի կողմից

Երեկ կեսգիշերին մոտ մի իրադարձություն տեղի ունեցավ, որը դժվար է գերագնահատել։ Դեռևս կեսօրին հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը մեկնել է արձակուրդ և այն անցկացնելու է Հայաստանի տարածքում, իսկ արձակուրդի ընթացքում նրան փոխարինելու է Հայաստանի 30-ամյա փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, ով էլ հինգշաբթի օրը վարելու է Կառավարության նիստը։


Թվում էր, թե մի քանի օր հայ հանրության գլուխը «կդինջանա» Նիկոլ Փաշինյանի ներկայությունից։ Սակայն կեսգիշերին մոտ պաշտոնական հաղորդագրություն տարածվեց վարչապետի կայքով, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Հայաստանի Կառավարության փոխանցմամբ, զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ օրակարգին, ինչպես նաև տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը վերաբերվող հարցեր:


Քննարկման առարկա են դարձել, մասնավորապես, Հայաստան-Ադրբեջան խաղաղության բանակցություններին, ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը, տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը, գերիների վերադարձին, անհետ կորած անձանց ճակատագրի պարզաբանմանը վերաբերող հարցեր: Պետքարտուղար Բլինքենն ԱՄՆ պատրաստակամությունն է հայտնել որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահող աջակցելու բոլոր նշված խնդիրներին: Նիկոլ Փաշինյանն էլ վերահաստատել է խաղաղության օրակարգին իր նվիրվածությունը և ընդգծել, որ Հայաստանի հանրությունն աջակցում է այդ ուղեգիծը:


Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան-Թուրքիա հարաբերություններում տեղի ունեցող գործընթացները: Պետքարտուղարը ողջունել է Հայաստանի վարչապետի և Թուրքիայի նախագահի հեռախոսազրույցը։ Քննարկած հարցերի այս լայն սպեկտրը, ինչպես նաև Մինսկի խմբի համանախագահությունը շեշտադրելու Միացյալ նահանգների ջանքերը, հատկապես այդ ժամին, վկայում են, որ Հայաստանի շուրջ խորքային իրադարձություններ են ընթանում, ինչի համար Փաշինյանին հետ են կանչել արձակուրդից և ստիպել իր հանգստի ժամն օգտագործել Միացյալ նահանգների պետքարտուղարի հետ հեռախոսազրույցի համար։


Հաղորդագրության չի նշվում միայն հայ-ռուսական հարաբերությունների հարցը, բայց հարցերի այս ամբողջ սպեկտրը վկայում է, որ խորքային առումով պրոցեսները, որոնք իրականացնում է Միացյալ նահանգները Հարավային Կովկասում, ուղղված են առաջին հերթին ոչ թե Թուրքիային և Ադրբեջանին, այլ հենց Ռուսաստանին։ Արևմուտքն ամեն ջանք գործադրում է Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելու համար և իզուր չէ, որ 44-օրյա պատերազմից հետո հենց խաղաղության օրակարգն է դարձել Փաշինյանի գլխավոր հիմնական խաղաքարտը՝ Թուրքիայի և ադրբեջանի հետ հարաբերվելու, ինչպես նաև Արևմուտքին սեփական նվիրվածությունը ցույց տալու առումով։


Ըստ էության, այսօր և առաջիկա օրերին լուրջ զարգացումներ կլինեն նաև Ռուսաստանի կողմից։ Արձակուրդի պայմաններում մի զանգ էլ Փաշինյանը ստիպված կլինի անել արդեն Կրեմլի որևէ պաշտոնյայի հետ, որպեսզի զեկուցի, թե ինչ է իրականում խոսել ԱՄՆ պետքարտուղարի հետ։
1or.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր