Սամվել Կարապետյանի փաստաբանական թիմի կողմից ներկայացվել են վճռաբեկ բողոքներ          Փնտրվում են դավաճաններ, անգամ փորձում են շահագրգռել, դրամական աջակցություն են խոստանում «Հրապարակ»       Զինծառայությունը կդառնա 1.5 տարի. նախընտրական խոստո՞ւմ, թե՞ ապագա 2.5 տարվա բանակ. «Ժողովուրդ»    

26 հուլ 2022 17:30

Ադրբեջանում ծանր են տարել Բլինքեն-Ալիև հեռախոսազրույցի մասին պետքարտուղարության հաղորդագրության մեջ Մինսկի խմբի մասին հիշատակումը

Արդեն տեղեկացրել ենք, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նախօրեին հեռախոսազրույցներ է ունեցել  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հեռախոսազրույցների մասին ԱՄՆ Պետքարտուղարությունը հիմնականում նույնաբովանդակ հաղորդագրություններ է հրապարակել, որտեղ առկա ձևակերպումները դժգոհություն են առաջացրել Բաքվում։ Մասնավորապես, Ադրբեջանի իշխանությունների քարոզչամեքենա haqqin.az-ը գրում է, թե, իբր, ԵԱՀԿ Մինսկի խմբի թեման Ալիևի հետ զրույցում չի քննարկվել։
«Պետքարտուղարության հայտարարության մեջ նշվում է, որ զրույցի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացուցիչների՝ հայ-ադրբեջանական խաղաղ բանակցություններին մասնակցության վերսկսման թեման ։
Դիվանագիտական ​​աղբյուրներից haqqin.az-ին հասած տեղեկությունների համաձայն՝  Ալիևի՝Բլինքենի հետ հեռախոսազրույցում որևէ հիշատակում Մինսկի խմբի մասին չի եղել, որի կապակցությամբ աղբյուրը անկեղծ տարակուսանք է հայտնել նման ակնհայտ ապատեղեկատվության փաստի առնչությամբ՝ այն անվանելով ծայրահեղ անտեղի և նույնիսկ անպատասխանատու։
 
Կոմպետենտ ու ճիշտ չէ քննարկել մոռացության մեջ գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի վերակենդանացման գաղափարը»,-գրում է ադրբեջանական քարոզչամեքենան։ Ակնհայտ է, որ  Ալիևյան մամուլի հիմնական նպատակն է հանգստացնել սեփական հանրությանը, որ Մինսկի խմբի գործունեության հարցը, իբր, օրակարգից դուրս է։ ԱՄՆ Պետքարտուղարության հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է,որ պետքարտուղարն ու նախագահ Ալիևը քննարկել են տարածաշրջանում խաղաղության հասնելու Ադրբեջանի և Հայաստանի պատմական հնարավորությունը։ «Պետքարտուղարը վերահաստատել է Միացյալ Նահանգների աջակցության առաջարկը՝ նպաստելու տարածաշրջանում տրանսպորտային և հաղորդակցության կապերի բացմանը:
Պետքարտուղար Բլինքենը խրախուսել է շարունակել երկկողմ երկխոսությունը, ինչպես օրինակ, վերջերս Թբիլիսիում կայացած Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպումը:
 
Բլինքենը նաև վերահաստատել է ԱՄՆ աջակցությունը ԵՄ միջնորդությամբ արդյունավետ քննարկումներին: Նա փոխանցել է, որ Միացյալ Նահանգները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահն է 1994 թվականից և պատրաստ է երկկողմանի և համախոհ գործընկերների հետ ներգրավվել՝ օգնելու Հայաստանին և Ադրբեջանին գտնել երկարաժամկետ համապարփակ խաղաղություն։
Պետքարտուղար Բլինքենը նաև հորդորել է նախագահ Ալիևին ազատ արձակել մնացած հայ ձերբակալվածներին»,-ասվում է հաղորդագրությունում։
 
factor.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր