Ասում էին չէ՞, որ էդ փողերի երեսը չենք տեսնելու.Հայաստանում մարդիկ բացահայտել են, որ իրենց կենսաթոշակային ներդրումները պակասել են

Հայաստանի բոլոր աշխատող մարդիկ իրենց եկամտի +/- 5 տոկոսը հավաքում են մի տեղ, հետո տալիս մի մասնավոր ֆոնդի, որն էդ ամբողջ գումարի 60 տոկոսը Հայաստանում ա տոկոսով տալիս (պետությանը, բանկերին ավանդի տեսքով), մնացած 40-ով տարբեր տեղեր ներդրումներ ա անում, իսկ ավելացած փողից իր ծառայության համար եկամուտ ա վերցնում։ Նման ֆոնդերը երկար դիստանցիայում սնանկանալու մի վատ սովորություն ունեն։ Ինչքան էլ էս խրախճանքի կազմակերպիչները պնդեն, որ վերջում սաղ լավ ա լինելու, ես մնում եմ իմ կարծիքին, որ քիչ ա՝ մեր քրտինքով աշխատած փողերի մի զգալի մասը հիմա չենք ծախսում, մեր տնտեսությունը չենք խթանում, քիչ ա, որ մենք մեր փողերը տալիս, հետո տոկոսով ենք հետ վերցնում, քիչ ա, որ էդ փողերի 40 տոկոսը դուրս ա գալիս՝ այլ տնտեսություններ հարստացնելու համար, մի բան էլ՝ վերջում ձեռնունայն ենք մնալու»։