ՆԱՏՕ-ն խոշոր ավիացիոն վարժանքներ կանցկացնի ուղղված միջուկային զենքի կիրառման մշակմանը          Հրաժարական է տվել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը       Տեսանյութ.Հանուն սեփական գրպանի պահպանեք ձեր աշխատողների հոգեկան առողջությունը    

27 հուլ 2022 13:55

Ջողազին եւ Դիդաբանին հայերը ջուր են տալիս, իսկ մեզ այնտեղից ջուր չեն տալիս.Ադրբեջանի 28 հազարանոց Ղազախ քաղաքը տեւական ժամանակ մնացել է առանց խմելու ջրի.

Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իրն էջում գրել է.


Սոցցանցերում ադրբեջանցի օգտատերերը դժգոհում են, որ Ադրբեջանի 28 հազարանոց Ղազախ քաղաքը ամառվա տապին տեւական ժամանակ զրկված է խմելու ջրից։ Նրանք կոչ են անում Ադրբեջանի պետական հեռուստաընկերությանը լուսաբանել այդ խնդիրը, դժգոհում են Իլհամ Ալիեւի կառավարությունից, որը չի լուծում Ղազախի խմելու ջրի խնդիրը։ Ղազախի բնակիչներից մեկը համացանցում գրել է․<< Ղազախ քաղաքին ջուր չեն տալիս։ Ջողազին եւ Դիդաբանին հայերը ջուր են տալիս, իսկ մեզ այնտեղից ջուր չեն տալիս>>։ Ներկայացված լուսանկարի առաջին պլանում 44 միլիոն խորանարդ մետր տարողություն ունեցող , ներկայումս փաստացի հայ-ադրբեջանական սահման հանդիսացող Ջողազի ջրամբարն է, իսկ երկրորդ, ետին պլանում՝ Դիդաբանի ջրամբարը, որը գտնվում է Ադրբեջանի տարածքում։ Այդ ջրամբարներ են լցվում Ոսկեպար, Քարահան գետերի մաքուր ջրերը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր