Տեսանյութ․Սուրբ Ծնունդը հոգեպես վերափոխվելու, մեր ուխտն առ Աստված նորոգելու գեղեցիկ առիթ է․ Ճրագալույցի Պատարագ՝ Մայր Տաճարում          Վեհափառ Հայրապետը կորոշի՝ ինչպես վարվել 10 եպիսկոպոսների հետ       Կճոյանը թեմի փակ խմբում պարտադրում է Արարատյան հայրապետական թեմի եկեղեցիներում չընթերցել Վեհափառ Հայրապետի ուղերձը․168.am    

28 հուլ 2022 10:50

Շատ երկրներ հասկանում են, որ դոլարն անվստահելի է․դոլարի «քմահաճ պահվածքը» կզգան գրեթե բոլորը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ավելի շատ երկրներ սկսում են հասկանալ, որ ԱՄՆ դոլարը հուսալի արժույթ չէ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։ Գրում է Gazeta.ru-ն։

ՌԴ ԱԳՆ ղեկավարը Ադիս Աբեբայում հավատարմագրված դիվանագիտական ​​կորպուսի ներկայացուցիչների առջեւ ելույթի ժամանակ գնահատել է դոլարի հետ կապված իրավիճակը։

«Չլինելով դրամավարկային հարցերով փորձագետ, կարող եմ ասել, որ շատ պետություններ ակնհայտ զգացողություններ ունեն, որ դոլարն անվստահելի է...»,- հավելել է Լավրովը։

Նրա խոսքով՝ տեսանելի ապագայում դոլարի «քմահաճ պահվածքը» կզգան գրեթե բոլորը։

Երեքշաբթի՝ հուլիսի 26-ին, հայտնի դարձավ, որ Մոսկվայի բորսայում դոլարի փոխարժեքը բարձրացել է 60 ռուբլուց՝ հուլիսի 11-ից հետո առաջին անգամ։ Նույն օրը Ռուսաստանի Բանկը հուլիսի 27-ին դոլարի փոխարժեքը բարձրացրել է մինչև 58,66 ռուբլի։

Բացի այդ,  Կենտրոնական բանկի ղեկավար Էլվիրա Նաբիուլինան ասել է, որ սեպտեմբերին կերկարաձգվեն կանխիկ արժույթի թողարկման սահմանափակումները։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր