Զինծшռայողի մшհվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, 1 անձ ձերբակալվել է          Փետրվարի 27-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Արաբկիրում՝ «Երևան Սիթի»-ի հարևանությամբ, հայտնաբերվել է տղամարդու մարմին    

01 օգոս 2022 15:51

Ադրբեջանի ՊՆ-ն կոչ է անում իր քաղաքացիներին սոցցանցերում չհրապարակել ռազմական տեխնիկայի ու անձնակազմի տեղաշարժի լուսանկարներն ու տեսանյութերը

«Վերջին օրերին սոցիալական ցանցերում շրջանառվում են (այսպես կոչված) «Հայրենական պատերազմի» և զորավարժությունների ընթացքում ադրբեջանական բանակի գործունեությունը, զինտեխնիկայի տեղաշարժը արտացոլող լուսանկարներ և տեսանյութեր, որոնք ներկայացվում են որպես նոր տեղեկատվություն», - հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

Զեկույցում նշվում է, որ պաշտոնական գործունեության հետ կապված՝ ադրբեջանական բանակի անձնակազմն ու զինտեխնիկան պարբերաբար տեղափոխվում են ուսումնական կենտրոններ և համազորային զորավարժարաններ։

«Եվս մեկ անգամ հորդորում ենք սոցցանցերի օգտատերերին և հանրությանը նոր տեսանյութերի քողի տակ չտեղադրել հին կադրեր և չմոլորեցնել հանրությանը», - նշում է ադրբեջանական ՊՆ-ն:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր