Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք          Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս       Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ    

02 օգոս 2022 18:33

2 պահանջ, որոնց չկատարման դեպքում Ադրբեջանը սպառնում է ուժի կիրառմամբ

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. 

«Ադրբեջանական վերջին ագրեսիայի հիմքում Հայաստանի իշխանությանը իջեցված 2 պահանջ է, որի չկատարման դեպքում Ադրբեջանը սպառնում է ուժի կիրառմամբ։

Առաջինը, Արցախի տարածքում ՀՀ զինված ուժերի ներկայությանն է վերաբերվում, որի հետ կապված օրեր առաջ հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ Անվտանգության քարտուղարը։
44-օրյա պատերազմից հետո ՀՀ-ից Արցախ զորակոչը դադարեցվել է, իսկ մինչ այդ իրականացվածի արդյունքում Արցախում պարտադիր ժամկետային ծառայողների վերջին զորակոչը կզորացրվի մինչև օգոստոսի վերջ։

Սեպտեմբերի դրությամբ Արցախում ՀՀ գրանցում ունեցող զինծառայող չի լինի և ըստ էության, ադրբեջանական պահանջն ակտուալությունը կկորցնի։

Երկրորդ խնդիրը, որն Ադրբեջանում առաջնային օրակարգ են համարում՝ ՀՀ-ի տարածքով, դեպի Նախիջևան միջանցք ստանալն է։

Պատահական չէ Ադրբեջանի նախագահի հոխորտանքներն այն մասին, որ եթե ՀՀ իշխանությունն այդ պահանջը չկատարի, ապա իրենք կվերանայեն իրենց մոտեցումները ՀՀ-ն Արցախին կապող միջանցքի վերաբերյալ։

Առաջ գնալով Ալիևը հայտարարում է, որ Լաչինի միջանցքը, ՀՀ-ով նախատեսված միջանցքի հետ պետք է ունենա նույն ռեժիմը։

Պարզ ասած, եթե ՀՀ-ն միջանցք չի տրամադրում, այլ ուղղակի ճանապարհ տրամադրում՝ հայկական անցակետով, ապա Ադրբեջանն էլ սպառնում է անցակետ  տեղակայել Լաչինի միջանցքում։

Ադրբեջանական վերջին ագրեսիան Արցախի ուղղությամբ պետք է դիտարկել այս պահանջների տրամաբանության ներքո։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր