Ակնկալում ենք՝ ամենամոտ ապագայում գործնական առաջընթաց կապահովենք նաև Հայաստան-Վրաստան սահմանազատման գործընթացի շրջանակներում          Բոլոր զազրախոսները պետք է պատասխան տան․ Բագրատ Սրբազանն անդրադարձել է իշխանականների դեմ հայցերին       ՀՀ զինված ուժերը սպառազինության որևէ խնդիր չեն ունեցել 44-օրյա պատերազմի ընթացքում    

03 օգոս 2022 11:47

Իրանը ունի շատ ամբիցիոզ և բարդ ատոմային ծրագիր.Իրանի միջուկային ծրագիրն առաջ է ընթանում արագ տեմպերով

Իրանի միջուկային ծրագիրն արագ տեմպերով առաջ է ընթանում, բայց դա չի նշանակում, թե մենք կարող ենք այն հաստատել։ Այդ մասին, IRNA գործակալության փոխանցմամբ, Նյու Յորքում տեղի ունեցած մամուլի ասուլիսին հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆաել Գրոսսին։


Նրա խոսքով՝ Իրանի ընթացիկ ատոմային ծրագիրը զգալիորեն տարբերվում է 2015թ․ ծրագրից, բայց դեռ հաստատման ենթակա չէ։


Նրանք ունեն շատ ամբիցիոզ և բարդ ատոմային ծրագիր, որը պետք է գտնվի համապաատսխան հսկողության տակ։ Եթե մենք ցանկանում ենք աշխարհին առաջարկել հուսալի երաշխիքներ առ այն, որ Իրանի նշանակալի ատոմային ծրագիրը նախատեսված է բացառապես խաղաղ նպատակներով, Իրանը պետք է ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին մուտքի հնարավորություն տա և մեզ տրամադրի անհրաժեշտ և ամբողջական ինֆորմացիա՝ ծրագրի մասին»,-նշել է Գրոսսին։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր